Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն ծիծաղելի չէ

Օգոստոս 27,2013 12:46

Երբ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը առաջին անգամ ցանկություն հայտնեց առաջադրելու իր թեկնածությունը Ադրբեջանի նախագահի պաշտոնին, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ հատկապես Հայաստանում դա ծիծաղ առաջացրեց: Երկու երկրներում էլ հրաշալի հասկանում էին, որ Ադրբեջանում չի կարող նախագահական ընտրություններին ազգությամբ հայ, թեկուզ եւ ադրբեջանահայ թեկնածու մասնակցել, հետեւաբար Այվազյանը պարզապես ծիծաղելի շոու է անում:

Իրոք, երբ մեկը շրջապատի համար ինչ-որ ծիծաղելի բան է անում, սկզբում ծիծաղ է առաջացնում, սակայն երբ շրջապատը համոզվում է, որ տվյալ մարդն իր այդ «ծիծաղելի» գործողությունները միշտ է կրկնում, դրանք այլեւս ծիծաղ չեն առաջացնում, գոնե չպետք է առաջացնեն: Գրիգորի Այվազյանը վերստին հայտարարել է գալիք հոկտեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին. եւ սա արդեն ծիծաղելի չէ, ահա թե ինչու:

Տարբերակները երկուսն են. կամ Ադրբեջանի ԿԸՀ-ն թույլ է տալիս Այվազյանին` գրանցվել որպես նախագահի թեկնածու, այսինքնՙ մասնակցել ե՛ւ նախընտրական քարոզարշավին (ինչը ենթադրում է, որ հայազգի Այվազյանը իր թիմով պետք է Բաքու մեկնի), ե՛ւ ընտրություններին, կամ ադրբեջանական ԿԸՀ-ն նման որոշում չի ընդունում եւ հրաժարվում է գրանցել Այվազյանին: Ադրբեջանական ԿԸՀ-ն, որքան էլ հակառակը պնդի ինքը` Այվազյանը, նման իրավասություն ունի, քանի որ, եթե անգամ Այվազյանը ծնվել է Բաքվում, մեծացել է այդ քաղաքում, այսօր չունի անկախ Ադրբեջանի անձնագիր, ինչի առկայությունը հասկանալի է, որ պարտադիր է` Ադրբեջանի նախագահ դառնալու ցանկություն ունեցողի համար: Իհարկե, գուցե եւ Այվազյանն ունի այդ անձնագիրը (ինչ-որ կերպ, Բաքվում ընկերների ու ծանոթների միջոցով նրան հաջողվել է ձեռք բերել), սակայն այդ պարագայում առաջանում է երկրորդ հարցը. Այվազյանը մինչեւ օրս չի ստացել ՀՀ քաղաքացիություն, չնայած բնակվում է ՀՀ-ում, հետեւաբար ինչպե՞ս է նա իր ենթադրյալ ադրբեջանական անձնագրով բնակվում Հայաստանի տարածքում:

Ստացվում է, որ Այվազյանը կամ ունի Ադրբեջանի քաղաքացու անձնագիր, այդ պատճառով էլ վստահ պնդում է, որ ադրբեջանական ԿԸՀ-ն իրեն պաշտոնապես գրանցի, կամ չունի: Իսկ եթե չունի, ուրեմն շոու է անում, իսկ եթե շոու է անում, ուրեմն պատվեր կա, եթե պատվեր կա, ապա ի՞նչ պատվեր, ի՞նչ նպատակով: Եթե Այվազյանին հերթական անգամ հրաժարվում են գրանցել` որպես նախագահի թեկնածուի, ապա ոչինչ չի փոխվում, ՀՀ-ն չի տուժում, Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է իր այլատյացությունը:

 ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031