Այսօր «Մեդիա կենտրոնում» մի քաղաքացի՝ Միքայել Տոնոյան անունով, պատմեց, թե ինչ է կատարվել իր հետ օրերս՝ քաղաքապետարանի մոտ: Նա ընդգծեց, որ ինքը քաղաքացիական ակտիվիստ չէ. «Ես ընդամենը զբոսնում էի քաղաքապետարանի տարածքում, հանդիպեցի ծանոթ լրագրողուհու, ողջունեցի եւ շարունակեցի ճանապարհս դեպի տուն: Քաղաքապետարանից ընդամենը 100 մետր հեռավորության վրա ինձ վրա հարձակում տեղի ունեցավ: Սպորտային համազգեստով տղամարդ մոտեցավ, ասաց, որ իրենց հայրիկների համար ես խնդիրներ եմ ստեղծում»:
Նա պատմեց, որ խոսակցությունից հետո մեջքից հարված է ստացել, այդ տղաները փախել են:
Միքայել Տոնոյանը տեղեկացրեց, որ նամակով դիմել է ԱՄՆ դեսպանին, Կանադայի հյուպատոսություն, ԱԱԾ, մի շարք պատգամավորների:
Նրա խոսքերով՝ «Մեկ օր առաջ գրեթե նույն վայրում ֆրանսիական դեսպանատան դիմաց նմանատիպ միջադեպ էր պատահել ԱՄՆ քաղաքացու հանդեպ: ՀՀԿ-ի անունից գործում են ահաբեկչական խմբավորումներ, տեռորիստական խմբավորումներ, որոնք առանց հասկանալու ինչ է կատարվում՝ հարձակվում են մարդկանց վրա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ