Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էմիլ Բուդաղյան. «Զինդատախազությունն ուղղորդված գործողություններ է կատարում»

Օգոստոս 27,2013 12:33

Հատված հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի հարցազրույցից:

– Պարոն Բուդաղյան, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ձեր որդու մասին, ասել էր, թե որեւէ մեկը չի կարող ազատվել պատասխանատվությունից։ «Արտակ Բուդաղյանը կրելու է այդ պատասխանատվությունը եւ այն կրելու է պատվով»,- ընդգծել էր նա։ Այս խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարը չպաշտպանեց Ձեր որդուն։

– Սխալ ենթատեքստ մի՛գտեք այս ամենի մեջ։ ԼՂՀ ՊԲ հրամանատարը նման բան չի ասել, նա ասել էր, թե լավ հրամանատար ունենք, եւ ոչ մի մարդ պատասխանատվությունից չի զրկվում, եթե նա սխալ է թույլ տվել։ Բայց Արտակը սխալ թույլ չի տվել։ Մ. Հակոբյանը դա հարաբերականորեն է ասել։ Նա չի ասել, թե Արտակը սխալ է թույլ տվել։ Ես այստեղ բացարձակապես չպաշտպանելու բան չեմ տեսնում։

– Բայց սա Ձեր դեմ ուղղված միակ հայտարարությունը չէր։ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ձեր որդին՝ Արտակ Բուդաղյանը, առողջության վատթարացման պատճառով հրաժարվել է գնալ, ցուցմունք տալ եւ առերես հարցաքննվել քրեական գործով այլ տուժողի ու վկաների հետ։ Ձեր որդին վախենո՞ւմ է առերեսման գնալուց։

– Նման բան չի եղել։ Զինդատախազությունն ուղղորդված գործողություններ է կատարում։ Իմ ներկայությամբ է իմ որդին ցուցմունք տվել, եւ այս ամենից պարզ է, որ նրանք ուզում են ուղղորդված քայլեր կատարել, եւ դա մենք թույլ չենք տալիս։ Ո՞նց թե նա ցուցմունք չի տվել, ախր քննությունն իմ ներկայությամբ է եղել։ 5 հոգու բերել են առերեսման առանց մեր պաշտպանի ներկայության։ Իմ տղան ցանկացել է գնալ առերեսման, բայց մեր պաշտպանը չի ցանկացել՝ ասելով, որ ինքը պետք է իմանա, թե ինչ առերեսում է, նոր թույլատրի։ Հետո որդուս ջերմությունը բարձրացել է, եւ նրան ուղարկել են հոսպիտալ։ Այնտեղ ստուգել եւ ասել են, թե ջերմությունը նյարդային հողի վրա է բարձրացել, եւ պետք է հանգստանա։

– Այսինքն՝ ստացվում է, որ զինդատախազությունը աշխատում է ձեր դե՞մ։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա պայմանավորված է Ս. Խաչատրյանի գործոնով։

– Այո՛, բա էլ ո՞ւմ։ Ու այս իրավիճակի հետ կապված՝ Ս. Սարգսյանին այսօր (երեկ- Ք. Մ.) նամակ եմ ներկայացրել։

– Ա. Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է լեղել 8 տարի եւ ՀՀԿ խորհրդի անդամ է, իսկ Ս. Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է։ Ի՞նչ եք կարծում, նա իր հանրապետական ընկերոջը կթողնի եւ ՀՀ քաղաքացո՞ւն կօգնի։

– Վազգեն Սարգսյանի ժամանակ առաջին հանրապետականներից մեկն էլ ես եմ եղել։

– Միգուցե Դուք Վազգեն Սարգսյանի ժամանակ եք ՀՀԿ անդամ եղել, բայց հիմա իրավիճակը միանգամայն այլ է։ Չե՞ք վախենում, որ նա այս պատմությունից «չոր» դուրս կգա։

– Ս. Խաչատրյանն իր հանցագործ երեւույթներով իր արհեստական բնավորությամբ ամեն ձեւի առաջ է գնացել։ Ես ոչ մեկից չեմ վախենում:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ « Ժողովուրդ »  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031