Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, փաստաբան Արա Զոհրաբյանն ու իր թիմակիցները անդրադարձան սեպտեմբերի 14-ին կայանալիք փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին։
Փաստաբան Մելանյա Առուստամյանը թվարկելով Զոհրաբյանի մասնագիտական հմտությունները՝ նշեց. «Վստահաբար կարող եմ ներկայացնել Զոհրաբյանին, որպես մեր ինստիտուտի կայացման ճանապարհին կանգնած մարդու»:
Փաստաբան Սիմոն Բաբայանն էլ ավելացրեց, որ Զոհրաբյանի ներկայացրած ծրագրում բացահայտված են այնպիսի խնդիրներ որոնք արդիական են. «Չեմ ուզում նույնականացնել մյուս թեկնածուների ծրագրերի հետ, քանի որ այստեղ ներկայացված են կոնկրետ խնդիրներ, իսկ դրանց լուծման անհրաժեշտությունը ամեն օր ենք տեսնում: Միայն դրանց լուծման արդյունքում պալատը կունենա առաջընթաց»:
Բաբայանը նաեւ ասաց, թեեւ կան որոշակի քննադատություններ, որոնք վերաբերվում են պալատի աշխատանքներին, բայց տարածաշրջանում ՀՀ փաստաբանների պալատի մակարդակը շատ ավելի բարձր է, քան հարեւան պետություններում է, որտեղ կան պառակտված պալատներ եւ այլն: «Մեզ մոտ կա ձեւավորված կայուն կառույց, թեւ կան խնդիրներ, բայց խնդիրը նրանում է, որ դրանք պետք է լուծվի, իսկ այս ծրագրում կան այդ առաջարկները, որոնց իրականացման արդյունքում կունենանք ավելի դրական մարմին, որը հասարակության համար շատ պիտանի կառույց կլինի»,-հավելեց Բաբայանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ