Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ոստիկանները գործում են այնպես, ինչպես օրենքի պահանջն է»

Օգոստոս 27,2013 11:48

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

Պարոն Սահակյան, արդեն մի քանի օր շարունակ ոստիկանների կողմից բռնություններ են կիրառվում Կոմիտասի 5 հասցեում ու Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա անող մարդկանց նկատմամբ։ Ոստիկանները 26 մարդու բերման են ենթարկել Կոմիտասի 5-ից, եւս 16-ին՝ քաղաքապետարանի մոտից։ Ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցչի, դո՞ւր է գալիս ստեղծված իրավիճակը։

– Երկրում ինչ տեղի է ունենում, պատասխանատվությունը, բնականաբար, ընկնում է իշխանությունների վրա։ Իսկ իշխանությունները ստեղծվում են, որպեսզի կանոնակարգեն որոշակի գործողություններ, որը պետության շահերից բխող գործողություններ են։ Ինչ վերաբերում է նման իրողությանը, ապա ես, իհարկե, դրական եմ գնահատում այն առումով, որ դաշտ է ստեղծվելու, հասարակությունը կարողանում է ազատորեն իր բողոքն արտահայտել։ Խնդիրը նոր մշակույթի ձեւավորման փուլում է, ու ոստիկանները գործում են այնպես, ինչպես օրենքի պահանջն է։

Բայց օրենքի պահանջն այն չէ, որ ոստիկանները «հարձակվեն» ու ծեծի ենթարկեն բողոքի ակցիայի մասնակիցներին, այն մարդկանց, որոնք ժողովրդի կողքին են ու ցանկանում են նրանց օգնել։ Ճի՞շտ եք համարում, որ ոստիկանը ծեծի ենթարկի նրանց, ովքեր բողոքի ձայն բարձրացնեն։

– Ուրեմն մեր հասարակությանն էլ պետք է զգուշացնել, թե որն է օրենքը, ու իրենք ինչպես պետք է վարվեն ոստիկանի հետ, ինչպիսի պատասխան տան։ Եթե ժողովուրդը մտածում է, որ իր ճշմարտությունով բացարձակ է, դա չի նշանակում, որ կարող են արհամարհել ոստիկաններին, չենթարկվել։ Պետք է հանդուրժող լինել միմյանց նկատմամբ։ Իհարկե, դա էլ այլ խնդիր է, բայց դե, համենայնդեպս, բողոքի ազատությունը կա, ու ես դա բարձր եմ գնահատում։

Տեղեկություններ կան, որ ոստիկաններին հրահանգել են, որպեսզի իրենք ամեն կերպ թույլ չտան՝ Կոմիտասի 5 հասցեում շինարարության ընթացքը «խաթարվի» մեկ պարզ պատճառով, որ այդ շենքի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է (Ֆլեշ Բարսեղը): Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

– Ես չգիտեմ։ Համենայնդեպս պարզ է, որ շինարարն օրինական փաստաթուղթ ունի, այսինքն՝ ոչ թե ժողովուրդը պետք է կռվի շինարարի դեմ, այլ պետք է կարողանա խնդիրները հասցնել պատկան մարմիններին եւ որոշակիորեն դրան հասնում է։ Ու ես դա դրական եմ գնահատում, բայց ավելի լուրջ, ոչ այդպես աղմուկ-աղաղակով ամբիցիաներով։ Սովորաբար, եթե իրավունքի խնդիր է, երբեւիցե քո իրավունքն իրագործելու համար պետք չէ, որ ուրիշի իրավունքին բռնանաս։ Ի՞նչ է նշանակում փողոցում պառկել եւ այդքան քաղաքացիների իրավունքին բռնանալ։ Դրա համար էլ ոստիկանները դուրս են եկել փողոց իրենց աշխատանքը կատարելու համար։ Այսինքն՝ դեռեւս նման մշակույթի կարիք ունենք։ Պարզապես եթե խնդիրներ կան, ապա կարելի է ինչ-որ լուծումներ գտնել, օրենքը փոխել, կարելի է ձեռնարկումներ անել, կարելի է վերլուծական դաշտ ստեղծել։ Այդպես չէ, որ բողոքը լրիվ ճշմարտացիություն ունի, եւ այնպես չէ, որ այնպիսի հանգամանք կա, որ բոլորը պետք է մեկ հարցի շուրջ միատեսակ կարծիք ունենան։ Կարծիքներին չի կարելի բռնանալ։

Ես ինֆորմացիա չունեմ՝ ում է պատկանում այդ շենքը, քանի որ չեմ սիրում, երբ ուրիշի գրպանն են մտնում։ Եթե դա Ձեր ասած մարդունը չլինի, մեկ ուրիշինը կլինի, մեկը պետք է անի դա։ Մի տեսակ բան է ստացվել, որ մեր երկրում ոչինչ չպետք է արվի, պետք է ասֆալտապատում չլինի, պետք է մեծահարուստներ չլինեն, պետք է արտադրողներ չլինեն, որպեսզի ազգը, պետությունը սրբորեն առաջ մղվեն: Ժամանակի մեջ դրանք պետք է հղկվեն»:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ « Ժողովուրդ » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ani says:

    Բա որ չեք սիրում ուրիշի գրպանը մտնել, ինչի եք ձեր ամբողջ հանրապետականի բանդայով մտել մեր գրպանները?

  2. Mika says:

    Հանդուրժող ենք, որ քո նմանը հանդուրժված ա….այ անկապ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031