Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի որոշ գյուղերում միայն ծերեր են մնացել

Օգոստոս 27,2013 11:35

Լոռու մարզի մի շարք գյուղական համայնքներ շարունակում են դատարկվել։ Մարզում կան համայնքներ, որոնց բնակչության թիվը չի գերազանցում 100-ը կամ փոքր-ինչ ավելի է։ Հատկապես հեռանում են երիտասարդ ընտանիքները, որոնց համար գյուղերում չկան աշխատատեղեր, առեւտրի կետեր, անգամ դպրոցներ ու մանկապարտեզներ։

Նման գյուղերից է Ստեփանավանի տարածաշրջանի Հովնանաձոր համայնքը, որտեղ ընդամենը 100 մարդ է ապրում։ Գյուղում 30 տարի է արդեն՝ չկա դպրոց, չկա նաեւ մանկապարտեզ, ու հիմնականում հենց այս պատճառով գյուղում միայն ծերերն են մնացել։

Երիտասարդ ընտանիքների երեխաներն ստիպված են հաճախել հարեւան գյուղական ու քաղաքային համայնքների կրթօջախներ, սակայն համայնքային տրանսպորտ էլ չկա։

Նույն վիճակն է նաեւ մարզի Ջիլիզա համայնքում։ Սահմանամերձ այս գյուղում, վերջին մարդահամարի տվյալներով, 100 բնակիչ կար, հիմա այս թիվն էլ կրճատվել է՝ հասնելով 90-ի։ Ջիլիզան եւս ծերացող ու դատարկվող համայնքների թվում է, երիտասարդ ընտանիքներն այս գյուղից էլ են ընդմիշտ հեռանում։ Ջիլիզա այս գյուղում ձմռանը փակվում է գյուղից դուրս եկող միակ ճանապարհը, եւ գյուղը կտրվում է աշխարհից:

Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031