Լրահոս
Օրվա լրահոսը

Բովանդակային առումով ոստիկանությունը բացարձակապես չի փոխվել

Օգոստոս 27,2013 11:23

Վերջին շրջանում Երեւանում՝ Կոմիտասի 5 շենքի եւ քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող իրադարձություններում ՀՀ ոստիկանությունը կաշվից դուրս է գալիս տպավորություն ստեղծելու համար, թե այլեւս աոաջվանը չէ, բարեփոխվել է…: Ձեւի առումով գուցեեւ նման տպավորություն կարող է ստեղծվել «կողքից» դիտողների մոտ։ Համենայն դեպս այնտեղ, որտեղ կան լրագրողների տեսախցիկներ, ոստիկանները փորձում են «տեղավորվել» նոր իմիջի մեջ։

Չնայած այստեղ եւս «կիկսեր» լինում են՝ ոստիկաններից մեկը հրում գետնին Է գլորում տարեց կնոջը, մյուսը քաշքշուկի պահին առիթից օգտվում ու համբուրում է երիտասարդ աղջկա պարանոցը, տեսախցիկներից հեռու արդեն ոստիկանական մեքենայում ծեծի են ենթարկում բերման ենթարկվածին եւ այլն։

Այսինքն, բովանդակային առումով բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Նախ` ոստիկանությունը բողոքի խաղաղ ցույց անող ակտիվիստներին տասնյակներով բերման է ենթարկում, պատժամիջոցներ կիրառում նրանց նկատմամբ, բայց ոչ մի կերպ «չի կարողանում» հայտնաբերել «լավ պապաների» երեխաներից բաղկացած բանդային, որը բողոքի ակցիաների վայրերից ոչ հեռու հարձակվում ու դաժան ծեծի է ենթարկում երիտասարդ ակտիվիստներին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031