Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված հայտնի տեսանյութին եւ դրանից արված լուսանկարին, որտեղ, ըստ լրատվամիջոցների, «ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը»:
«Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Ստոպ կադրով բոլորն էլ գիտեն, որ կարող է կեղծ տպավորություն ստեղծվել, իսկ նկարին ինչ-որ բան վերագրողներին էլ խորհուրդ ենք տալիս ժամանակից շուտ հետեւություններ չանել»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
Իսկ «Նախախորհրդարան» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այդ տեսանյութին եւ լուսանկարին, նշեց, որ այդ աղջիկը Նախախորհրդարանի աջակից Շողիկ Մելքումյանն է: Նա ասաց, որ «ոստիկանը ոչ թե համբուրում էր աղջկան, այլ վախկոտ տականքի պես նրա ականջին շշնջում էր սեռական բնույթի անպատկառ հայհոյանք»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում