Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. «ԲՈՀ-ը, որպես կառույց, պետք է ընդհանրապես փակվի»

Օգոստոս 27,2013 10:46

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը կարծում է, որ ԲՈՀ-ը պետք է փակվի, քանի որ այդ կառույցի գոյությունը վնասում Է գիտությանը։

Դեմոյանին չի բավարարել անգամ Ա. Ղուկասյանի պաշտոնանկությունը։ Դա ընդամենը մի քայլ է համարում։ «Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան իմ դիսերտացիայի շուրջ, ուղղակի խայտառակ Էին: Ես բավարարված չեմ այն հանգամանքով, որ Արտյուշա Ղուկասյանը հեռացվել է։ Ես շատ լավ գիտեմ ԲՈՀ- ի ներսում, ԲՈՀ-ի շուրջ ինչ էր կատարվում, ինչպիսի մեխանիզմներ են գործում։ ԲՈՀ-ը, որպես կառույց, պետք է ընդհանրապես փակվի, որովհետեւ դա գիտությանը վնասող կառույց է։ Կամ էլ պետք է լիովին վերանայվի ու բարեփոխվի։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել մասնագիտական խորհուրդների նախագահների որակավորմանը,- ասաց Դեմոյանը՝ ավելացնելով։- Այն սանձարձակ ու փողոցային գործելաոճը, որ որդեգրել էին իմ դեմ, միայն ԲՈՀ-ի նախագահի կողմից չէր։ Դա մի ամբողջ կոռուպցիոն համակարգ էր, շղթա էր, որը գործում էր իմ դեմ։ Միայն Արւոյուշա Ղուկասյանը չէր, կար հստակ ձեւակերպված պատվեր»։

Դեմոյանը չցանկացավ կոնկրետ անուններ հնչեցնել։ Ասաց, որ դրանք իրեն շատ պարզ են, եւ ժամանակը կգա, ու ինքը կբացահայտի այդ անունները։ «Ես, լինելով սկզբունքային մարդ, գնալու եմ մինչեւ վերջ եւ պատժելու եմ այն անձանց, ովքեր սանձարձակորեն, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, դիմել են կոռուպցիոն գործելաոճի՝ խախտելով գործող օրենքը, ԲՈՀ-ի կանոնակարգը։ Ուղղակի փողոցային վարձկանների էին վարձել իմ դեմ, ովքեր պետք է հասնեին ինձ վարկաբեկելուն։ Բայց խնդիրը ԲՈՀ-ը չի, խնդիրը մասնագիտական խորհուրդների մեջ է։ ԲՈՀ-ը զուտ սառցաբեկորի երեւացող մասն է։ Ինչ համակարգ է գործում ԲՈՀ-ում եւ ԲՈՀ-ից ճառագայթաձեւ դուրս գալիս՝ ուղղակի սարսափելի է։ Ես իմ կաշվի վրա եմ զգացել, թե ինչի են ընդունակ ԲՈՀ-ն ու որոշ մասնագիտական խորհուրդների նախագահները։ Նրանք կարող են «դաբրոյով» հեշտ ու հանգիստ աշխատանք անցկացնել կամ տապալել մեկ ուրիշին։ Այս մեխանիզմն է գործում ԲՈՀ-ում»:

Դեմոյանը, ի նշան բողոքի, ԲՈՀ-ից չի վերցրել անգամ իր դոկտորական կոչման վկայականը։ Նա դա անլուրջ է համարում։ Ճիշտ է, չի փոշմանել, որ դոկտորական է գրել, քանի որ այն գրել է ոչ միայն ԲՈՀ-ի կամ իր համար, այլեւ «մեր երկրի, երկրի անվտանգության համար»։ «Բայց ամենասոսկալի եւ ամենախայտառակ երեւույթն այն է, որ հենց մեր երկրում փորձեցին այն տապալել։ Գործընթացը, որը ծրագրավորված տեղի ունեցավ իմ աշխատանքը տապալելու ուղղությամբ, թերեւս լավագույնը կվճարեր թուրքական եւ ադրբեջանական կողմը»- կարծում է Ցեղասպանության թանգարանի տնօրենը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ Յազըճյան says:

    Դեմոյանը թքում է այն աղբյուրի մեջ, որից ջուր է խմել: Եթե տղամարդ է, ոչ թե դոկտորական վկայականը թող չվերցնի ԲՈՀ-ից, այլ` հրապարակավ հրաժարվի այդ գիտական աստիճանից, որն ստացել է հայոց լեզուն թուրավարի ոտնատակ տալով ՀՀում, վերեւների ճնշման տակ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող մասնագիտական խորհրդի եւ ԲՈՀ-ի` Դեմոյանի դոկտորականի պաշտպանությունից ՏԱԴԸ ԱՄԻՍ (Գինեսի գրքում գրանցման արժանի մրցանիշ…) հետո գիտական աստիճանից, ինչը արել եմ ես` հրաժարվելով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանից` որպես բողոք հիշածս խորհրդի անդամների` Դեմոյանի ատենախոսությունը քննարկման ընդունելով` հայոց լեզուն իր իսկ հայրենիքում ոտնատակ տալու ազգային դավաճանության դեմ:

    Գեւորգ Յազըճյան

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/27/280074/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031