Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան . «Բերման ենթարկելու ինստիտուտը միայն քրեաիրավականն է»

Օգոստոս 27,2013 10:38

Օգոստոսի 26-ին ՄԻԺԻ-ում ակտիվիստները հանդիպեցին իրավաբան Արտակ Զեյնալյանին: Հանդիպման ժամանակ ակտիվիստներն իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հարցեր ուղղեցին իրավապաշտպանին:

«Առավոտ»-ի հետ զրույցում Կոմիտաս 5-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին պրն. Զեյնալյանն ասաց. «Մենք այս գործի ռազմավարական դատավարությունն արել ենք, որպեսզի այդ արդյունքները տարածենք, և մարդիկ կարողանան օգտվել: Վճիռը սեպտեմբերին կհրապարակենք»:

Թե ի՞նչ պետք է անեին ոստիկանները, երբ մարդիկ փակել էին փողոցը, իրավաբանը պատասխանում է. «Ընդհանրապես ճիշտ կլիներ, որ բանը դրան չհասներ. իրականացվեր քաղաքակիրթ քննարկում: Քաղաքապետարանը, կարծում եմ, պետք է հարուցեր վարույթ, և համենայնդեպս քննարկեր այդ հարցը»:

Այնուհետև հավելեց. «Նախ`որպեսզի ձեր կյանքին վտանգ չսպառնա… եթե մարդու բողոքի արտահայտման ձևն այդ տեղում պառկելն է, և ինքը այլ ելք չունի այլ կերպ վարվելու, նրան վերցնելը և այլ տեղ դնելը նշանակում է նրա ազատ արտահայտվելու իրավունքի միջամտություն»:

Մեր հարցին, թե ի՞նչ կասեք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի այն հայտարարության մասին, որ պետք է գործ հարուցել ապօրինի բռնություն գործադրող ոստիկանների դեմ՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, քանի որ պետք է տվյալ գործերին տեղյակ լինեմ, սակայն կարծում եմ՝ կարող են ապացուցել նրանց մեղավորությունը, որովհետև բերման ենթարկելու ինստիտուտը միայն քրեաիրավականն է»:

Տեղեկացանք նաև, որ Լևոն Բարսեղյանի՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի դեմ ներկայացրած հայցը շահել է դատարանում: Այս առիթով Արտակ Զեյնալյանը նշեց, որ սեպտեմբերին կլինի մամուլի ասուլիս և այդ գործը կներկայացնեն հանրությանը:

 Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031