Չմշկորդների միջազգային միությունը (ISU) 2 տարով որակազրկել է Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ամերիկացի Սայմոն Չոին:
Մարզիկը խոստովանել է, որ 2011 թվականին՝ աշխարհի թիմային առաջնությունում, ԱՄՆ հավաքականի մարզիչ Չուն Ջա Սուի պահանջով փչացրել է իր մրցակիցներից կանադացի Օլիվյե Ժինուի չմուշկները: Մարզիչը մեղադրանքները հերքում է, սակայն ISU-ն մասնագետին նույնպես որակազրկել է 2 տարով «մարզական էթիկայի կանոնները խախտելու համար»:
Որակազրկման հետեւանքով Սայմոն Չոն չի կարողանա մասնակցել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ