Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիայի կառավարությունը փորձում է ոչնչացնել ապացույցները». Քերի

Օգոստոս 27,2013 10:28

«Ամերիկայի Ձայն»ԱՄՆ-ի արտգործնախարար. «Ավելի քան 300 մարդու սպանությունն իրականացրածները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքի համար»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, Սիրիայի կառավարությունը փորձում է ոչնչացնել այն, ինչը արտգործնախարարն անվանել է «խաղաղ բնակչության նկատմամբ անցյալ շաբաթ Սիրիայի մայրաքաղաքի մոտակայքում իրականացված քիմիական զենքի կիրառման հետքերը»:

Արտգործնախարար Քերիի համաձայն, ավելի քան 300 մարդու սպանությունն իրականացրածները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքի համար:

«Այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, պետք է ցնցի աշխարհի խիղճը», – ասել է Ջոն Քերին՝ հավելելով. «Խաղաղ բնակիչների կոտորածը, կանանց, երեխաների և պարզապես անցորդների սպանությունը քիմիական զենքի կիրառմամբ բարոյապես պիղծ երևույթ է: Նման արարքին ներում չկա՝ հիմք ընդունելով ցանկացած չափանիշ: Եվ անկախ որոշ անձանց կողմից ներկայացվող պատճառաբանություններից և երկիմաստ արտահայտություններից, այն անհերքելի է»:

Սիրիայի կառավարությունը հերքում է անցյալ չորեքշաբթի օրը քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացնելու մեջ իրեն ներկայացվող մեղադրանքները: Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին երկուշաբթի օրը նշել է, թե հարձակումը կարող էր իրականացված լիներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող ուժերի կողմից՝ նախագահի նկատմամբ միջազգային գործողություններ հրահրելու նպատակով:

ԱՄՆ-ի արտգործնախարարը հերքել է այս պնդումները՝ նշելով, որ Սիրայի կառավարությունը վերահսկողություն է պահպանում երկրում առկա քիմիական զենքի պաշարների նկատմամբ, ունի այս զինատեսակի առաքման համար անհրաժեշտ հրթիռներն ու նախատեսում էր ազատել հարձակման ենթարկված տարածքներն ընդդիմության ներկայացուցիչներից:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում Քերին ասել է, թե տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի մոտ ստեղծված պատկերացման հիմքում ընկած են փաստերը, ինչպես նաև առողջ դատողությունը:

«Ցանկացած ոգ, որը պնդում է, թե այս ահռելի ծավալի հարձակումը կարող էր լինել կեղծված, պետք է խորը ուսումնասիրի իր սեփական խիղճն ու բարոյական կողմնացույցը: Այն, ինչին մենք այսօր կանգնած ենք դեմ առ դեմ, իրական է: Եվ դա անհնար է հերքել», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին:

 Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031