Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրագիծը հատեց «Կովկասյան մարտահրավերներ» սիրողական ավտոարշավը

Օգոստոս 27,2013 10:26

Երեկ «Հաղթանակ» զբոսայգում, Մայր Հայաստան հուշակոթողի մոտ եզրագիծը հատեց «Կովկասյան մարտահրավերներ» սիրողական ավտոարշավը:

Տարբեր երկրներից կամավոր անձնակազմեր արդեն 5 տարի իրենց ավտոմեքենաներով ճանապարհորդում են որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ ունեցող երկրներում, բացահայտում աշխարհը՝ նպատակ ունենալով միավորել մարդկանց, ցույց տալով, որ իրականում չկան սահմաններ, որ դրանք գոյություն ունեն դե յուրե, իսկ մարդիկ սահմաններ չեն ճանաչում:
Ավտոարշավի նախաձեռնողը հնդիկ Արավինդ Բերմանանդամն է: Նրանք 11 երկրներ ներկայացնող անձնակազմերով հաղթահարել են վեց հազար կիլոմետր՝ մեկնարկելով Բուդապեշտից, անցնելով Բոսնիա եւ Հերցեգովինա, Կոսովո, Ալբանիա, Թուրքիա, Աջարիա, Վրաստան, ԼՂՀ եւ եզրագիծը հատել Երեւանում: Արավինդ Բերմանանդամի խոսքերով թեեւ Լեռնային Ղարաբաղը ճանաչված երկիր չէ, իրենք՝ ավտոարշավի մասնակիցները, շատ են սիրել այդ երկիրը, ժողովրդին, որը բարի է եւ հյուրասեր: Իսկ քանի որ սա հոբելյանական՝ 5-րդ արշավն էր, որոշել էին այս անգամ մի փոքր հանդիսավորություն հաղորդել՝ «Հաղթանակ» զբոսայգում մասնակիցներին խորհրդանշական մեդալներ հանձնել եւ վայելել հայկական գարեջուր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031