Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան․ «Իրավիճակը երկրում ուղղակի մատնված է ինքնահոսի»

Օգոստոս 26,2013 23:15

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական ուժերի ակտիվացման մասին հավաստիացումներին եւ պնդումներին, թե աշունը թեժ է լինելու՝ նկատեց, որ վաղուց Հայաստանում բոլոր հիմքերը կան, որ թեժ լինեն տարվա բոլոր եղանակները:

«Սակայն, մի կողմից, իշխանությունն է չափազանց թույլ եւ ոչ կոմպետենտ, լուրջ պակաս ունի համարժեքության եւ պատասխանատվության, որպեսզի կարողանա Ձեր ասած այդ հիմքերը մեղմել եւ թույլ չտա, որ մեր երկիրը գնա ցնցումների, բայց մյուս կողմից, ընդդիմությունն իր էությամբ է՛լ ավելի է «օժտված» նշածս «որակներով»: Եվ այս իրավիճակը չափազանց խոցելի է դարձնում մեր պետականությունն այս՝ իրապես վճռորոշ փուլում: Քաղաքական անպատասխանատվությունը եւ անհամարժեքությունն առկա խնդիրներին եւ մարտահրավերներին ուղղակի համաճարակի պես համակել են ողջ քաղաքական համակարգը: Իրավիճակը երկրում ուղղակի մատնված է ինքնահոսի», նշեց մեր ցրուցակիցը:

 

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իրավիճակը երկրում ուղղակի մատնված է՝ խիրուրգական միջամտության: Երբ քաղաքական ծախու
    կուսակցությունները իրենց անվանելով ընդիմություն, սպասում են թե երիտասարդների մի փոքր
    քանակ ինչպես են իրենց կրակը գցելով պայքարում այս անառակաբարո իշխանական բուրգի դեմ, որը օր-օրի փլուզվելով, ավեկի է կատաղում, հատկապես որ էլ թալանելու բան չի մնացել:
    Երիթ հայերը կամ կեղծ Նժդեհականների սուտը վերջացել է, իսկ ճիշտ խոսելու բան չունեն,՝ և 90 են
    խփել, և 80, և 70, և 60: Ասում են Դոդիվանքում էլ աղոթքի գնացող չկա, գոնե տարին մեկ երկու մատաղ բաժանեն, որ ժողովուրդը իմանա, որ իրենց մասին մտածող կա:
    Միակ առողջ մտածողությունը՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ-ի գործունեությունն է, առանց պաշտոն ի մասին
    մտածելու պայքարում է փթած համակարգի դեմ համարձակ, առանց արյունահեղության:
    Բայց Խորհրդային Միությունից՝ փթած ուղեղները կամ դարձել են՝ ,,Նժդեհականներ,, և որքան բարձր
    փաշտոններ են զբաղեցրել, այնքան կեղծ Նժդեհականներ են, կամ էլ անդամալուծ վիճակում են՝ շոկի
    մեջ ահա և ,,Դեպի ավելի ապահով Հայաստան,,:

  2. Spartak says:

    Այո, ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ գործունեության ազնվությանը հավատում եմ:Թե որքանով կհաջողվի նրանց ինչ-որ բան փոխել՝ հարցի մյուս կողմն է:Չհաջողվեց/Աստված չանի/, չես մտածի՝ րաֆֆիների նման դերասանություն էին անում:Րաֆֆին մի անգամ ծնկեց ասֆալտին, արդեն քանի կայքում կարդում եմ ,, …առել եմ ասֆալտի հոտը,, , բա ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆցիներն ի՞նչ ասեն:Իսկ ինչ վերաբերում է ինքնահոսի մատնվելուն, լրիվ հեղինակի հետ համաձայն եմ:Դպրոցում լինում են, չէ՞, ուժեղ և թույլ դասղեկներ:Ուժեղ դասղեկի մասին չեմ գրում, բոլորս էլ լավ գիտենք:Թույլի դասարանը/չկարծեք դասատու եմ/ անտերության է մատնվում, խառնաշփոթությունից բազում չարիքներ են ծնվում, դասղեկն էլ մոլորվում է:Առնվազն անարդյունք ճիչեր է արձակում, ոլորում է մի քանի խեղճ երեխաների ականջները ու…ու խառնաշփոթը ինչպես կար՝ նույնն է մնում:Հիմա մենք հայտնվել ենք նույն իրավիճակում:Ուժեղ դասղեկը չկա, թուլի ձեռքն էլ կրակն ենք ընկել:Ով ինչ ուզում անում է…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031