ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցն արդեն ազատված է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին մեզ տեղեկացրեցին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արա Դոլունցն աշխատանքից ազատման դիմում գրել էր օգոստոսի 22-ին:
Թե ո՞վ կզբաղեցնի Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, դեռ որոշված չէ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են իրական շրջանառվող այն լուրերը, որ Արա Դոլունցին կփոխարինի «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանը: Մարզպետը տեղեկացրեց, որ նման բան չկա, այս պահին Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է եւ հստակ որոշված չէ, թե ով է զբաղեցնելու նրա պաշտոնը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ