hayeli.am․ «Այդտեղ կատարվող շինարարությունն ամբողջությամբ համապատասխանում է քաղաքաշինարարական նորմերին»,- այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Դավթաշեն թաղամասում:
Ինչպես քաղաքապետը հայտնեց, Կոմիտաս 5-ում կառուցվող շենքի համար բնակիչները ամիսներ առաջ դեմ չեն եղել: Նա մոտավորապես 7 ամիս առաջ հանդիպել է տեղի բնակիչներին և ճարտարապետին:
«Եթե նախատեսված էր, որ այդ շենքը պիտի լիներ 14 հարկանի, ապա քաղաքացիների պնդմամբ և նրանց ցանկությամբ, լինելու է 7 հարկանի շենք` 24 մետր բարձրությամբ: Քաղաքացիների հետ ձեռք բերված պայմանավորվածության հենց առաջին պահպանողը ես եմ»,- հայտնեց նա:
Մանրամասները՝ hayeli.am-ի կայքում: