Azatutyun.am․ Սիրիայում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ այսօր Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ։
Մասնակիորեն վնասվել են Սուրբ Սարգիս եկեղեցու և կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։ Սիրիական հակամարտության պատճառով հայ համայնքը ավելի քան հինգ տասնյակ զոհ է ունեցել, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն