Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է

Օգոստոս 26,2013 21:13

«168 Ժամը» հրապարակել էր մի հոդված, ըստ որի` գործող իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների: Ըստ իշխանության շրջանակներում առկա լավատեղյակ աղբյուրների` այդ նպատակով կստեղծվի սահմանադրական հանձնաժողով, և 2014 թ. կանցկացվի սահմանադրական հանրաքվե` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու նպատակով:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ,Դավիթ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով այս տեղեկության մասին, կարծիք հայտնեց, որ նման հարցերը չեն քննարկվում «հընթացս և համատեքստից կտրված», և կառավարման համակարգի ներկայիս` կիսանախագահական ձևը վերացնելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցադրում այսօր չկա: «Կա քննարկում, թե որքանով է այսօրվա համակարգը համապատասխանում արդի պահանջներին, և միայն քննարկման արդյունքում ես կկարողանամ արտահայտել իմ կարծիքը: Այս պահի դրությամբ` դեռևս վաղաժամ է խոսել»,- ասաց հանրապետական պատգամավորը:

Իսկ մեր հարցին, թե ընդհանրապես կա՞ անհրաժեշտություն` նման սահմանադրական փոփոխություններ կատարելու համար, Դավիթ Հարությունյանը պատասխանեց այսպես. «Ես կարծում եմ, որ այո´, կա»: Ըստ նրա` այդ փոփոխություններն անհրաժեշտ են ոչ միայն երկրի ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար: «Կարծում եմ` նաև Մարդու իրավունքների պաշտպանության ավելի կատարելագործված մեխանիզմներ ստեղծելու առումով, նաև ավելի արդյունավետ կառավարման ձևի հետ կապված` անհրաժեշտ են քննարկումներ, որպեսզի տեսնենք` որքանով է այսօրվա կառավարման ձևն արտահայտում արդի մարտահրավերներին դիմակայելու պատշաճ մակարդակը»,- նշեց նա:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ձեր ցանկացած փոփոխություն, ձեր գլխին տված, պետք է չթալանել ե վերջ, որը դուք չեք կարող,
    քանի որ՝ գող եք, ավազակ եք, թալանչի եք, մարդասպան եք, այլանդակ եք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031