Այսօր Գյումրիում դպրոցի տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցում էր նաև «Ժառանգության» նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Նա խոսեց դասագրքերի խնդրի մասին` նշելով, որ մեր դասագրքերը չեն նպաստում կրթության որակի բարձրացմանը, խրթին են, լեզուն շատ դեպքերում անհասկանալի է, իսկ օգտագործման 3-4 տարին դառնում են կեղտոտված, քրքրված, անպատկառ բառերով գրառված, մի խոսքով հակասանիտարական:
Անահիտ Բախշյանը նկատեց, որ ոչ որակյալ դասագրքեր ունենալու պատճառներից մեկը ուսուցիչների ցածր ներգրավվածությունն է դասագրքերի ստեղծման գործընթացին: Նա բերեց օրինակներ, թե ինչ խայտառակ կարծիքներ են գրել դասագրքերի մասին ուսուցիչները, իսկ դպրոցի տնօրենները դրանց տակ սիրով ստորագրել են: «Ուսուցիչների մեծամասնությունը չգիտի կարծիք ասել, դա չի վերաբերում միայն դասագրքերին, այլ առհասարակ…Հենց դասագրքերը մտնեն դպրոց, դասագիրքը գովաբանած ուսուցիչը առաջինն ինքն է քննադատելու, բայց երբ ասում ես`ուսուցիչ, արի քո հեղինակավոր կարծիքը ասա դասագրքակազմության ժամանակ, լղոզված կարծիք է ներկայացնում», -դիտողություն արեց տիկին Բախշյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ