shamshyan.com․ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լևոն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 25-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota RAV4 մակնիշի 24 ԼՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կամրջի տակ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ականատեսները պատմում էին. «Ուր էիր Շամշյան, մի քիչ շուտ գայիր ու նկարեիր, թե ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոնց վթարի ենթարկված ավտոմեքենայից դուրս բերեց վիրավոր քաղաքացուն, իսկ մյուս վիրավորին էլ քաղաքացիները դուրս բերեցին ճանապարահային ոստիկանների հետ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվում է, որ այդ պահին նշված ճանապարհահատվածով անցնելիս է եղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ իր թիկնազոր հետ և երբ ոստիկանապետը նկատել է վթարը, շտապ կարողացել են օգնել վիրավորներին տեղափոխելու հիվանդանոցներ: Կարճ ժամանակում նաև վթարի վայր է ժամանել Առողջապահության նախարարի հրամանով նշված հատվածում ծառայություն կատարող շտապօգնության բրիգադը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ shamshyan.com կայքում
Որ քո ոստիկանները ակտիվիստ աղջկա վիզ պաչելու ու ծեր կանաց հրմշտելու ՛՛օրգիաներին՛՛ իրենց տված լինեն, բուն ոստիկանի պարտականությունն անելու համար էլ պարզ է, որ ռեսուրս մնացած չի լինի: Ինչ մի դրել հերոսացնում եք էդ մոլագարների ու վարձու մարդասպանների շեֆին