Սեպտեմբերի 6-ից 8-ը Բաթումիում կանցկացվի «Agri-Products and Technology Fair 2013» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսը: Հայտնում է «Գրուզիա Օնլայն» պարբերականը:
Միջոցառման կազմակերպիչ «GeoNet Expo»-ն հայտնել է, որ այս տարի ցուցահանդեսն անցկացվում է երրորդ անգամ:
Մասնակիցների ամբողջական ցուցակը դեռ հաստատված չէ, քանի որ ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը դեռևս շարունակվում է:
Այս տարի իրենց ապրանքանիշը կներկայացնեն Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Իրանի և այլ երկրների ընկերությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ