Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Российская Газета. «Ադրբեջանը ուզում է գնել հարավ կորեական զինտեխնիկա. Սեուլը տատանվում է»

Օգոստոս 26,2013 18:50

Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից գնել մեծ քանակությամբ ժամանակակից զինտեխնիկա: Բայց Սեուլը դեռ չի շտապում կնքել գործարքը` մտավախություն ունենալով, որ Ռուսաստանը կարող է բացասաբար արձագանքել, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հակամարտությունում կարող է ստեղծել ուժերի անհավասարակշռություն: Գրում է «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը` հղում անելով «Հանգուկ Իլբո» կորեական թերթին, որը տեղեկատվությունը ստացել է Կորեայի խորհրդարանի իր աղբյուրներից:

Ըստ թերթի, Ադրբեջանը հետաքրքրվել է կորեական ռազմատեխնիկայով Հարավային Կորեայի խորհրդարանական պատվիրակության Ադրբեջան կատարած այցի ժամանակ:

Ադրբեջանը ցանկանում է Կորեայից գնել երկու սուզանավ, ականակիր նավ, ուղևորափոխադրող նավ, գերձայնային մարզչական T-50 ինքնաթիռներ, 155մմ տրամաչափի ՍԱՈւ Կ-9 սարքավորումներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կրակի ղեկավարման համակարգեր և այլն: Ասվում է, որ եթե գործարքը կայանա, այն կկազմի 3 միլիարդ դոլարից ոչ պակաս:

«Հանգուկ Իլբո»-ն հայտնել է, որ Կորեայի ԱԳՆ-ին դուր չի գալիս Ադրբեջանին ռազմատեխնիկա վաճառելու միտքը և պաշտպանության նախարարությանը հորդորել է «ցուցաբերել հատուկ զգուշավորություն և զսպվածություն»:

Բաքու այցելած խորհրդարանական պատվիրակության անդամ  Կիմ Գվան Չժինը հաստատել է, որ Բաքուն հետաքրքրված է Կորեայից ռազմատեխնիկա ձեռք բերելով, բայց ասել է, որ իրենք դեռ պետք է հասկանան` արդյոք արժե ռազմատեխնիկա վաճառել մի պետության, որը տարածքային հակամարտություն ունի մեկ այլ պետության հետ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ադրբեջանը շարունակում է նպաստել Հայաստանի ռազմական հզորացմանը` դրտելով նրան նորանոր ու նախորդին գերազանցող համալրումների: Սպառազինության այս մրցավազքը հաստատ խաղաղության ամրապնդմանը չի ծառայում: Վերջը Հայաստանին պիտի մեղադրեն ռազմական գերտերություն լինելու մեջ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031