«Ամերիկայի Ձայն». Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայի մայրաքաղաքում դիպուկահարային կրակ է արձակվել ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետներին տեղափոխող մեքենաներից մեկի ուղղությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի խոսնակի համաձայն, ՄԱԿ-ի փորձագետներին տեղափոխող մեքենայի ուղղությամբ արձակվել է են կրակոցներ, որոնց հետևանքով մեքենան դուրս է եկել շարքից: ՄԱԿ-ի տեսուչները ստիպված են եղել վերադառնալ Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող հսկիչ կետ, սակայն նախատեսում են շարունակել աշխատանքը նոր մեքենա ժամանելուց հետո:
Բան Կի-Մունը երկուշաբթի ավելի վաղ ասել է, թե Սիրիայում ՄԱԿ-ի տեսուչների առաքելության հաջողությունը կարող է նպաստի ապագայում Սիրիայում և այլուր քիմիական զենքի կիրառման կանխարգելման:
«Սիրիայում բոլորը շահագրգռված են ճշմարտությունը հայտնաբերելու մեջ: Քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիք կամ մեղադրանք պետք է առաջացնի ամբողջ աշխարհի մտահոգությունը, այդ իսկ պատճառով աշխարհի ուշադրությունը սևեռած է Սիրիայի վրա», – ասել է ՄԱԿ- գլխավոր քարտուղարը:
Սիրիայի ընդդիմության ակտիվիստները մեղադրում են կառավարությանը ապստամբների կողմից վերահսկվող Դամասկոսի արվարձաններից մեկի ուղղությամբ հրետանու և հրթիռների կիրառմամբ հարձակման իրականացման ժամանակ քիմիական զենք կիրառելու մեջ: Նրանց համաձայն, հարձակման հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Կարդացեք նաև
Զոհվածների թիվը և մահվան պատճառը սակայն հնարավոր չէր ենթարկել անկախ հաստատման:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը սակայն հերքել է անցյալ չորեքշաբթի օրը տեղի ունեցած մարտի ընթացքում քիմիական զենքի կիրառման մասին հնչեցվող մեղադրանքները՝ իր հերթին մեղադրելով ապստամբներին այս տարվա սկզբին Հալեպի մոտակայքում քիմիական զենքի կիրառման մեջ:
Արմեն Հովհաննիսյան