Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքիդ վարի կտանք» .Ակտիվիստին ակցիաներին մասնակցելու համար սպառնացել են (Տեսանյութ)

Օգոստոս 26,2013 17:42

cecvac-knoj-hetԱյսօր քաղաքապետարանի մոտ մի կին դժգոհում ու լաց էր լինում, թե Կոմիտաս 5 հասցեում նախորդ օրը ոստիկաններն իրեն էլ են քաշքշել, հրել, գցել ու այնպես հարվածել, որ ամբողջ ձեռ ու ոտք կապտեցրել են:

Նրա հետ եկած ակտիվիստներից մեկն էլ շարունակեց. «Գնացել էինք պաշտպանելու մեր ջահելներին, ջահել աղջիկներին, որ ոստիկանները գցել էին քացիների տակ: Աղջկերքին անբարոյական խոսքեր էին ասում, ասում էին` կտանենք կբռնաբարենք: ոստիկանի պահվա՞ծք է` աղջիկների մազերից քաշում էին… Սումգայիթից բեթար են անում»:

Նրա խոսքերով, իրեն ոչ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի` Հենրիկ Նավասարդյանի, ոչ էլ այլ պաշտոնյաների հրաժարականը պետք չէ. «Ինձ պետք է բոլորի հրաժարականը: Նրանք ժողովրդի կողմից ընտրված չեն, նրանք կաշառքով են նստել` 10.000-ական դրամներ բաժանելով: Մարդկանց վախեցնելով, ստիպելով իրենց ընտրել են տվել, սպառնացել են` տունդ վարի կտանք»:

Նա նաեւ պատմեց, որ ինքը 3-րդ մասի բնակիչ է, ու Շենգավիթ համայնքի ավագանու ՀՀԿ-ական անդամները իրեն սպառնացել են. «Եկել են տուն ինձ վախեցրել են, թե ինչ գործ ունես ստեղ ես գալիս, ընտանիքիդ վարի կտանք»:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel Jeshmaridian, PhD says:

    Death to violent cops.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031