Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան մայրուղում 46 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել

Օգոստոս 26,2013 17:19
shtap

Հուլիսի 23-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը հերթապահություն իրականացնող Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել 46 անձի` նախորդող ամսվա 25-ի դիմաց։ 11 քաղաքացի հոսպիտալացվել է ինչպես մարզային ԲԿ-եր, այնպես էլ մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոց։ 
Նշված ժամանակահատվածում շտապ բժշկական օգնության բրիգադների հերթապահության ժամանակ արձանագրվել է երկու ավտովթար` օգոստոսի 10-ին, ժամը 19.30-ի և օգոստոսի 17-ին, ժամը 17-50-ի սահմաններում Հրազդանի հենակետի սպասարկման տարածքում։ Արդյունքում տուժել է հինգ ուղևոր։ Անհրաժեշտ առաջին և անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելուց հետո կազմակերպվել է նրանց տեղափոխումը հիվանդանոց։ Տուժածներից 4-ի մոտ եղել են միջին ծանրության վնասվածքներ, իսկ մեկի մոտ արձանագրվել է գանգուղեղային վնասվածք և ծանր աստիճանի գլխուղեղի ցնցում։ Վերջինս տեղափոխվել է նախ Հրազդանի ԲԿ, այնուհետև` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մնացած դեպքերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին ուղևորները հիմնականում դիմել են, զարկերակային գերճնշման, արևահարության, ալերգիկ վիճակի, գոտկասրբանային ռադիկուլիտների, նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի և այլ դեպքերի կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը Սևանի հենակետում բժշկական օգնություն է ցուցաբերվել 15, Հրազդանի հենակետում` 12, Չարենցավանի հենակետում` 13, իսկ Աբովյանի հենակետում` 6 մարդու։
Հիշեցնենք, որ այս հերթապահություններն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով։
Հերթապահությունները նույն ժամանակացույցով կիրականացվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031