Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել է Երևանի մանկապարտեզներում երեխաների լրացուցիչ ընդունելության հարցը

Օգոստոս 26,2013 17:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություն է հրավիրել մանկապարտեզներում հերթագրված երեխաների լրացուցիչ ընդունելություն թույլատրելու հարցը քննարկելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալներ, քաղաքապետարանի հանրակրթության և իրավաբանական վարչությունների պետերը, Երևանի վարչական շրջանների ղեկավարները։ 

«Հնարավորությունները բազմակողմանի վերլուծելով, վստահ եմ, կարող ենք սահմանված չափորոշիչների և նորմատիվների համապատասխան մասամբ լուծել մանկապարտեզներում երեխաների ընդունելության խնդիրը»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Տարոն Մարգարյանն առաջարկել է սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում թույլատրել լրացուցիչ ընդունելություն կատարելը, ինչի արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, մանկապարտեզ կընդունվեն ևս 1300 երեխաներ։
Քաղաքապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երեխաների ընդունելությունը պետք է կատարվի սահմանված կարգին համապատասխան՝ օրենսդրության պահանջների պահպանմամբ, առաջնահերթությունը տալով հատկապես երեխաների ծնողների՝ Երևան քաղաքի բնակիչ (մշտապես հաշվառված) լինելու և աշխատելու փաստին, բազմազավակ ընտանիքների երեխաներին, ՀՀ կառավարության կողմից սահմանված արտոնություններից օգտվող միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամ ծնողների ու միայնակ մայրերի երեխաներին և այլն։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031