ՀԱՕԿ-ը Հայաստանում ՌԴ դեսպանության եւ Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ սեպտեմբերի 15-ին ՄՀՀ-ում կազմակերպում է տափօղակով հոկեյի հանդիպում` մարզաձեւի համաշխարհային աստղերից կազմված «Հոկեյի լեգենդներ» թիմի եւ ռուսական «Գրադ» ակումբի միջեւ:
Հայ մարզասերները կարող են անձամբ տեսնել այնպիսի գերաստղերի, ինչպիսիք են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի,ԽՍՀՄ բազմակի չեմպիոններ եւ մրցանակակիրներ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ Ալեքսանդր Յակուշեւը (նկարում), Սերգեը Մակարովը,Անդրեյ Կովալենկոն, Եվգենի Դավիդովը, Վիկտոր Շալիմովը, Վլադիմիր Գոլիկովը, Ալեքսանդր Գոլիկովը, Իրեկ Գիմաեւը, Յուրի Լյապկինը,Սերգեյ Բաբինովը, Վլադիմիր Լուտչենկոն Վլադիմիր Միշկինը եւ այլք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ավելի մանրամասն` վաղվա տպագիր «Առավոտում»