Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարության ընթացքում` մինչ դատարանը գտնվում էր խորհրդակցական սենյակում, որոշում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դատարան վկայակոչել, թե ոչ, միջադեպ տեղի ունեցավ դատախազի եւ նիստերի դահլիճում հավաքվածների միջեւ:
Ներկա գտնվող կանայք ուղղակի հարձակվեցին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի (լուսանկարում) վրա, մեղադրեցին նրան՝ որպես այսօրվա իշխանություններին սպասարկող օղակի, դատապարտեցին տիրող իրավիճակի համար ու մի կին էլ` բառիս բուն իմաստով, բռնեց դատախազի կոկորդից, ցույց տալու համար, որ այդկերպ իրենց են խեղդում իշխանությունները:
Իրավիճակը թեժ էր, անգամ ոստիկաններին, որոնք փորձում էին հանդարտեցնել զայրացած կանանց` չէր հաջողվում լռեցնել նրանց:
Արդյունքում՝ անջատեցին դահլիճի էլեկտրականությունը, ապա տեսնելով, որ դա էլ չի փրկում իրավիճակը, կրկին վերականգնեցին:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ