Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչը կոմպոզիտորի եւ «Առավոտի» դեմ բողոքը վերադարձրել է

Օգոստոս 26,2013 16:21

Կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը դիմել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ ընդդեմ կոմպոզիտոր Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի եւ «Առավոտ» օրաթերթի՝ պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի կողմից կայացված հունիսի 28-ի վճիռը:

Ըստ բողոքաբերի, օրաթերթի առաջին էջում իր վերաբերյալ տպագրվել էին վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող արտահայտություններ, որոնք չէին հերքվել, եւ իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառվել էր վնաս:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանից տեղեկացանք, որ բողոքը վերադարձվել է, քանի որ չեն պահպանվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210 հոդվածի դրույթները: Բողոքը ներկայացվել է ոչ պատշաճ, դատարան է մուտքագրվել վերաքննիչ բողոքի պատճենը, որը ստորագրված չի եղել բողոքը բերած անձի կողմից: Ըստ դատարանի, բողոքը վերադարձնելու մասին որոշման, ստորագրության փոխարեն առկա է եղել դրա չվավերացված լուսապատճենը:

Ավելին, Սեդրակ Հովհաննիսյանը բողոքին չէր կցել նաեւ պատասխանողներին այն ուղարկելու, պետգույքի վճարման փաստը հավաստող ապացույցները:

Վերաքննիչ դատարանը տվել է երկու շաբաթ ժամանակ՝ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու , այն կրկին դատարան ներկայացնելու համար:Սույն որոշումը չի բողոքարկվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031