Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղիա Ներսիսյան. «Եթե ինձ, իմ ընկերներին կամ իմ ընտանիքին մի բան լինի, անմիջական պատասխանատուն Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանն է լինելու» (Տեսանյութ)

Օգոստոս 26,2013 15:49

«Քեզ, որպես տղամարդ զգուշացնում եմ, որ էս ամենից հեռու մնաս, այլապես քո հետ վատ բաներ կպատահեն: Կգնաս իմ անունից կփոխանցես ընկերներիդ, որ քո վրայով կանցնենք ու իրանց հերթն ա գալու: Ես մամուլի առաջ հայտարարում եմ, որ եթե ինձ, իմ ընկերներին կամ իմ ընտանիքին մի բան լինի, անմիջական պատասխանատուն Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանն է լինելու: Եվ քաղաքացիներին հորդորում եմ չվախենալ, իրենք ոչինչ չեն կարող անել»,-այսօր Արաբկիր և  Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, որի դեմ Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ:

Դատարան մտնելուց առաջ ակտիվիստն ասաց, որ իրեն ձերբակալելու  հրամանը դեռ վաղուց է եղել. «Ես ձերբակալվել եմ ոչինչ չանելու համար, կանգնած եմ եղել լուսարձակի տակ, մոտեցել է ինձ փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը: Ինքը հրաման է ստացած եղել, որը հաստատել է հենց պետը: Արայիկ Պետրոսյանը մոտենում է ինձ, ակնոցը հանում՝ տալիս է ոստիկանին ու ասում, որ ինքը ինձ պետք է տանի բաժին: Ընկերներս չեն թողնում, և քաշքշուկ է  լինում, էդ ժամանակ էլ ոստիկանությունը մի քայլ նահանջում է:

Մենք փորձում ենք անցումով անցնել և վերադառնալ շինհրապարակ, այդ պահին գալիս են մի խումբ մարդիկ, որոնց մեջ մի բոյով մարդ էլ կար, սպիտակ վերնաշապիկով, ներկայացնում են ինձ ձերբակալելու հրամանն ու տանում են բաժին:

Ես, երբ մտա ներս, այդ նույն սպիտակ վերնաշապիկով մարդը եկավ սկսեց գոռգոռալ ու անպատվել: Ու երբ հարցրի՝ ինչո՞ւ եք ձեր ձայնը բարձրացնում, ինքն ասաց, որ այստեղ ինքն է ասողը ոչ թե՝ ես:

Հետո ինձ տարան սենյակ, որի մուտքին գրված էր «պետ»: Ինքը ներկայացավ որպես Արաբկիրի ոստիկանության պետ: Ինձ ահագին անպատվեց՝ սկսած արտաքինից, վերջացրած շորերից և, առհասարակ, Հայաստանի վերաբերմունքից: Ասաց, որ մենք մենակ Հայաստանի ավիրման գործով ենք զբաղված:

Օրվա վերջում 2 անգամ կանչեց իր սենյակ ու ասաց, որ ես պետք ա հպարտ լինեմ, որ ինքը ինձ կանչել է իր սենյակ ու բղավում է վրաս: Ասաց՝ մի հատ մեր բևեռների տարբերությանը նայի»:

Եղիա Ներսիսյանի դեմ հայցով, ըստ ամենայնի, որոշում կկայացվի 2012թ. սեպտեմբերի 10-ին:

 Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031