Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բուդաղյանի հայրը՝ Սերժ Սարգսյանին. «Ինչո՞ւ մինչեւ հիմա Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել»

Օգոստոս 26,2013 15:11

Այսօր «Հայելի» ակումբում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ հունիսի 1-ից 5 օր հետո ապատեղեկատվության մեծ ալիք սկսվեց, որը գնում էր Սյունիքի մարզպետարանից եւ անհայտ անձանցից, ովքեր համացանցում տեղադրել էին կեղծված տեսանյութեր. «Հիմա սկսվել է ապատեղեկատվության երկրորդ ալիքը: Թողած գործը, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ թիկնապահի կողմից սադրանքը, սպանությունը թողած՝ զինդատախազությունը եւ քննչական մարմինն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրորդական հարցերի վրա, անընդհատ քննարկվում է Արտակ Բուդաղյանի անունը: Նա ներկայացվում է որպես ագրեսոր, հարձակվող, իսկ վերջերս նաեւ ներկայացվում է, իբր նա հրաժարվել է ցուցմունքներ տալ, առերեսումների մասնակցել: Ամեն ինչ արվում է, որ տուժած կողմից տեղափոխեն պաշտպանվող սուբյեկտի կարգավիճակի: Տուժող կողմին այս ձեւով ճնշելով, նվաստացնելով, ապատեղեկատվություն տարածելով՝ ուզում են տուժողին դնել այն վիճակի մեջ, որ նա հայտնվի պաշտպանվողի կարգավիճակում եւ ներկայացվի հասարակությանը հավասար դիրքերում՝ իրական հանցագործների հետ»:

Փաստաբանը նաեւ ասաց, որ հիմնական կատարողն այս ամեն ինչի զինդատախազությունն է. «Ամեն ինչ արվում է զինդատախազության կողմից եւ ապատեղեկատվության հիմնական աղբյուրն էլ քննչական մարմինն ու զինդատախազությունն են»:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին: Նա իր զարմանքն է հայտնել, թե ինչու մինչեւ հիմա Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ չեն առաջադրվել:

Հայկ Ալումյանի խոսքերով՝ «Եթե Սուրիկ Խաչատրյանի կողմից կրակած լինելու փաստը նախաքննության մարմիններում չի հաստատվել, բայց հիմա նրա գործողություններում առնվազն երկու քրեական արարք հաստատված է:

Քրգործով արդեն իսկ հաստատված է, որ Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավվել է մեկ ինքնաշեն զենք: Այդ ինքնաշեն զենքի համար ինչո՞ւ նրան դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Թողած ծանր մարմնական վնասվածքը, թողած այդ այլանդակ միջադեպը՝ այսօր քննարկման առարկա են Արտակ Բուդաղյանի գործողությունները»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք Սերժ Սարգսյանից, եթե նա է Սուրիկ Խաչատրյանին այսպես ասած «մեդալ տվողը»՝ Հայկ Ալումյանը պատասխանեց, որ եթե ակնկալիք չունենային՝ չէին դիմի:

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ գործի ընթացքին իրենք հետեւում են եւ գործի նախաքննությունը միակողմանի է ընթացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031