Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավայրո՞ւմ են թմրամիջոց տվել». Հայկ Ալումյան

Օգոստոս 26,2013 14:54

Այսօր «Հայելի» ակումբում Հայկ Ալումյանը՝ Բուդաղյանների փաստաբանն անդրադարձավ այն տեղեկատվությանը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը թմրամիջոց է օգտագործած եղել: Այդ հայտարարության համար Սուրիկ Խաչատրյանը խոստացել է դատի տալ՝ հերքելով, որ նման բան կա:

Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ «Եթե նկատել եք, նրա պաշտպանը չի էլ ժխտում Տիգրան Խաչատրյանի օրգանիզմում թմրամիջոցների առկայությունը, բայց ասում է, որ հիմքեր չկան ասելու, որ նա դեպքի ժամանակ թմրամիջոց օգտագործած է եղել: Բայց այս դեպքում հարց է առաջանում, եթե դեպքի օրը նրան ձերբակալել են, նրան կալանավայրո՞ւմ են թմրամիջոց տվել»:

Ինչ վերաբերում է Արտակ Բուդաղյանի՝ ալկոհոլ օգտագործած լինելուն՝ Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ «5 օր բուժում է ստացել, դեղեր է ստացել՝ հիմնականում սպիրտային հիմքի վրա, ընդ որում՝ երակային: Այդ ալկոհոլը 1 պրոմիլ է, բայց ներկայացվում է իբրեւ 4.5 պրոմիլ: Տպավորություն է, որ նա ունեցել է լուրջ հարբածության վիճակ՝ դեպքի օրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031