Ռուս նշանավոր դերասան եւ ռեժիսոր Ալեքսանդր Ստեփանովիչը, ով եղել է Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը, սկսել է լեգենդար երգչուհու կարիերայի սկզբի մասին պատմող ֆիլմի նկարահանումները: Գրում է ռուսական heat.ru լրատվական կայքը: Ֆիլմը հիմնված է հիշողությունների եւ դոկումենտալ փաստերի վրա: Ռեժիսորը նախատեսել է, որ այն պատրաստ կլինի մյուս տարի՝ Ալլա Պուգաչովայի 65-ամյակին նվիրված: Երգչուհու դերում խաղում է երիտասարդ դերասանուհի Լենկոմ-Ալեքսանդրա Վոլկովան:
68-ամյա Ալեքսանդր Ստեփանովիչը՝ ֆիլմի ռեժիսորը, Պուգաչովայի ամենասկանդալային ամուսիններից մեկն է: Նա երգչուհու երկրորդ ամուսինն է՝ Քրիստինա Օրբակայտեի հայրիկից հետո՚: Ստեփանովիչի մտահղացումներն են 80-ականներին Ալլա Պուգաչովայի այդքան աչք ծակող կերպարանափոխումները: Այդ ժամանակ սովորական սովետական երգչուհուց նա Պուգաչովային վերածեց երկրի գլխավոր աստղի, ում անձնական կյանքը մինչ հիմա քննարկում է հանրությունը:
Պրիմադոննայից աղմուկով բաժանումից հետո Ստեփանովիչը հեղինակել է բազմաթիվ գրքեր, որտեղ ներկայացված է երգչուհու անձնական կյանքը: Պուգաչովան խզեց է իր կապերը Ստեփանովիչի հետ, իսկ վերջինս շարունակում է հարցազրույցներով կիսվել լեգենդի մասին մանրամասներով: Ֆիլմ նկարահանելու միտքը ռեժիսորը վաղուց է ունեցել, սակայն հիմա է նրան հաջողվել այն իրականություն դարձնել:
Ֆիլմում պրիմադոննայի կյանքի «ամեհամեղ» պատառներն են: Ֆիլմը շուրջ երեսուն տարի առաջ տեղի ունեցածի մասին է. երիտասարդ երգչուհուն գրավում է նրա անձնական լուսանկարիչ Միխայիլ Մանեշինը, եւ մի անգամ նա որոշում է մոսկովյան բացօթյա լողավազաններից մեկում լողալ մերկ՝ չունանալով լողազգեստ: Այդ դրությունից դուրս գալու համար նա պաղպաղակ վաճառողից խնդրում է սովորական սպիտակ խալաթ: Հետո երգչուհին խնդրում է լուսանկարիչին ջնջել նկարները, սակայն նա չի համաձայնվում եւ որոշ ժամանակ անց դրանք հրապարակում: Հենց այդ տեսարանը պետք է խաղա 27-ամյա դերասանուհի Ալեքսանդրա Վոլկովան:
Կարդացեք նաև
Նկարահանումները տեղի են ունեցել մոսկովյան բացօթյա լողավազաններից մեկում: Սպիտակ բարակ խալաթը ջրի հետ շփումից դառնում է թափանցիկ եւ ի ցույց դնում երգչուհու մերկ մարմինը. այսպիսին է ռեժիսորի մտահղացումը:
Ֆիլմի մասին ռեժիսորը չի ցանկանում խոսել՝ մանրամասները շատ չբացահայտելու համար: Նա նաեւ պնդում է, որ ֆիլմում անուն-ազգանունները իրական չեն լինելու, որպեսզի հետագայում չընկնի դատական քաշքշոցների մեջ:
Պարզվում է՝ երգչուհին ֆիլմի նկարահանման մասին տեղյակ չէ: «Ալլան տեղյակ չէ Ստեփանովիչի ֆիլմից,- պատասխանել է երգչուհու ամուսին Մաքսիմ Գալկինը,- այդ պատճառով որեւէ ռեակցիայի մասին խոսելն անիմաստ է»: