Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիսավար. Կենացը կյանք է

Օգոստոս 26,2013 14:41

«Ուրախ հանդիսությունն ասոցացվում է թամադայության հետ: Թամադա խոսքն անցել է, դա արդեն հետին էտապում է, կարեւոր է լինել գիտակ, իմացությամբ հարուստ: Ասմունքի եւ խոսքի իմացության տեր մարդը պետք է անցկացնի հանդիսություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «հայտնիներն ու անհայտները հանդիսավար, հանդիսավարությո՞ւն, թե՞ թամադայություն» թեմայի շուրջ նշեց ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը:

Նրա խոսքով, ինքն ունի շնորհ՝ ասմունքելու, նա պարտավոր է ծառայել իր ժողովրդին. «Մենք բոլորս ապրում ենք այս ժամանակավոր հյուրանոցում եւ ունենք առաքելություն: Կենացը կյանք է, յուրաքանչյուր մարդու համար բաժակ բարձրացնելով մենք պետք է ներկայացնենք նրա կյանքը, ներկան, անցյալը եւ ապագան, շատ կարեւոր է ունենալ մեծ բառապաշար»:

Հանդիսավարը կարծում է, որ խոսքը ուժ է, իսկ կին հանդիսավար ընտրում են այն մարդիկ, ում մտահորիզոնը ավելի զարգացած է: Կենացը գովք է, բայց ռեստորաններում կուլտուրան պակասում է, մատուցողներին, օպերատորներին եւ անգամ երաժիշտներին պակասում է ներքին կուլտուրան:

Հանդիսավար Նարինե Զուրաբյանի համոզմամբ, հարսանեկան արարողությունը նման է մեծ լսարանի, նա էլ իրեն մանկավարժ է զգում, անհրաժեշտ է հյուրերի հետ անցկացնել լուրջ կյանքի դաս.

«Խոսքի հետ միաժամանակ կարեւոր է իմպրովիզ հասկացությունը: Ցանկացած հարսանիք տարբեր է լինում, կան դասական մարդիկ, կան ռաբիսներ, կան կլասիկներ: Մենք փորձում ենք ելակետ գտնել, համեմել նրանց եւ ուրախացնել»:

Նրա պնդմամբ, կան նաեւ տարօրինակ պահանջներով պատվերներ, արտասահմանից եկած հայերի մի մասի համար միեւնույն է, թե ինչպես կանցնի միջոցառումը: Գերադասելի է կինը միկրոֆոնով, քան թե տղամարդը՝ կանացի զգեստով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031