Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի մոտ հավաքվածների շարքում էր նաեւ դերասան Հովհաննես Ազոյանը, որը եւս եկել էր զորակցելու քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարության առիթով հավաքվածներին:
Հովհաննես Ազոյանը դատապարտում է իշխանությանը, նրա համոզմամբ՝ պետք է քաղաքական որոշում կայացվի ու քանի դեռ չկա այդպիսի որոշում, ամեն ինչ շարունակվելու է նույն հունով գնալ:
«Եթե կարծում են, որ այս դեպքը կարող է օրինակ լինել երիտասարդներին լռեցնելու համար, ապա, սխալվում են, ձնեգունդը գնալով մեծանալու է եւ մի օր, եթե հիմա կարողանում են կառավարել, չի ստացվելու ու փաստի առաջ ենք կանգնելու բոլորս: Ես խնդրում եմ մեր իշխանություններին, որ քաղաքական կամք ունենան, որոշում կայացնելու, արդարացի լուծում տալու այս հարցերին, որ միասին շարժվենք առաջ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ