Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լեւոնականները եկան, շատացան….». ասել էին ոստիկանները

Օգոստոս 26,2013 14:16

IMG_2827 IMG_2838

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:

Վկա Սահակ Մուրադյանը հայտնեց, որ իրենք ամբաստանյալների հետ

նույն կուսակցության անդամ են ու անդրադառնալով

օգոստոսի 9-ին տեղի ունեցած դեպքին՝ պատմեց. «Ժամը 9-ի սահմաններում զբոսնում էինք Կարապի լճի տարածքում, մեկ էլ աղմուկ լսեցինք «Խնկո ապոր» գրադարանի կողմից: Հետո տեսանք քաղաքացիները, զբոսնողները եւ ոստիկանները գնում են այն կողմ, մոտեցանք՝տեսանք, որ Տիգրան Առաքելյանը եւ Արտակ Կարապետյանը գետնին են ընկած, ոստիկանները հարվածում էին: Մոտեցանք, ոստիկանները սկսեցին ասել՝ ըհը լեւոնականները եկան, շատացան: Հետո մեզ մոտեցավ բարձրաստիճան ոստիկան, սկզբում բանակցում էինք, ապա իմ ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրին, նստեցրին ոստիկանական մեքենան: Ապա Դավիթին բերեցին, նրա ճակատին բացվածք կար: Հետո մի շռամով ոստիկան եկավ, դուռը բացեց, նորից հարվածեց Դավիթին՝ գնաց: Ճանապարհին կողքիս նստած բերետավորը հայհոյեց ու երբ նայեցի ոստիկանին՝ նա արմունկով հարվածեց աչքիս, ապա մեքենան մի պահ կանգ առավ, ոստիկանները կրկին հարձակվեցին մեզ վրա»:

Վկայի խոսքերով, արդեն ոստիկանական բաժանմունքում Տիգրանը իրեն շատ վատ է զգացել, իսկ երբ շտապօգնություն են պահանջել, կանչել, այն մեկ ժամ ուշ է եկել, բայց բոլորի մոտ արձանագրել է ուղեղի ցնցում: «Երկար ժամանակ մեզ զրկել էին փաստաբանի իրավունքից, շատ պահանջելուց հետո փաստաբանին ներս թողեցին; Հետո մեզ տեղափոխել էին մի սենյակ, ապա մեզ փաստաբանից առանձնացրեցին: Հետո Արտակ Կարապետյանին գողացան: Այնուհետեւ մի սենյակից գոռոցներ էին գալիս, մոտեցանք դուռը բացեցինք, տեսանք, որ քրեականի աշխատող Կարենը, ազգանունը չեմ հիշում, Արտակին գցել է գետնին՝ հարվածում է, միջամտեցինք… Մեզ առանձնացրեցին իրարից, ապա ինձ մոտեցավ մի ոստիկան՝ թուղթ տվեց, որ ստորագրեմ, իսկ ես չստորագրեցի առանց փաստաբանի»,- հավելեց Մուրադյանը, նշելով որ իր աչքին հարվածող ոստիկանին չի ճանաչում, որ տեսնի՝ չի հիշի, իսկ այդ օրը, երբ դատաբժիշկ է պահանջել` ուշադրություն չեն դարձրել:

Վկայի խոսքով`ոստիկանները այդ դեպքի օրն ուղղակի կանգնած էին Արտակի եւ Տիգրանի վրա` «որոշները կանգնած էին նրանց վրա, մի մասն էլ` ձեռքերն ու ոտքերն էին պահում, որ մյուս ոստիկանները հարվածեն»:

Վկայի փոխանցմամբ՝ իրենց նկատմամբ ոստիկանական բաժնում շատ բռնություններ են եղել:

Վկային հարց ուղղեց նաեւ Տիգրան Առաքելյանը:

Երբ ես բերման էի ենթարկվել, իմ հագին վերնաշապիկ կա՞ր, թե՞ ոչ:

– Վերնաշապիկ կար, այն պատռված էր:

Երբ ես լվացվում էի, բարձրաստիճան ոստիկաններից ովքե՞ր էին այնտեղ:

-Ոստիկաններ կային, նույնիսկ քաղաքացիական հագուստով, Արայիկ Պետրոսյանը

եւս այնտեղ էր:

Տեսե՞լ ես, որ նա ինձ օգնում էր լվացվել, վերնաշապիկս ձեռքին, ո՞վ էր ամենից շատ ման գալիս իմ վերնաշապիկը:

– Արայիկ Պետրոսյանը:

Այս քրեական գործով յոթը հոգի էինք, ասա այն, ինչ դու չես արել, որ Սարգիսը արել է:

– Դա ես էլ չեմ հասկանում, բոլորս էլ նույն բանն ենք արել, նույն մեղադրանքն էր, նույն տուժողները:

Վկային հարցեր ուղղեցին նաեւ Սարգիս Գեւորգյանը,Դավիթ Քիրամիջյանը, դատախազը, որը պարբերաբար կրկնվող հարցեր էր տալիս վկային, ինչը դժգոհություններ առաջացրեց ամբաստանյալների կողմից:

Դատարանը չընդունեց առարկություններն ուղղված դատախազին՝ կրկնվող հարցերը հանելու վերաբերյալ: Դատախազը վերաձեւակերպելով վկայի խոսքերը, պնդում էր, թե վերջինս այդպես է ասել, մասնավորապես այն, որ Տիգրան Առաքելյանի պատռված վերնաշապիկը արյունոտ է եղել: Սրան ի պատասխան, ամբաստանյալները, վկան ու այս անգամ նաեւ դատավորը հարց ուղղեցին դատախազին, նշելով, որ վկան չի ասել արյունոտ, ասել է պատռված:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031