Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Արդեն քանի տասնամյակ է՝ լսում ենք թեժ աշունների մասին»

Օգոստոս 26,2013 13:50

Ինչո՞ւ են հիմա քաղաքացիներն ակտիվացել: Ըստ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի, առաջին պատճառներից մեկն այն է, որ ընդդիմությունից կա խորը հիասթափություն, բացի այդ, իշխանությունը չի բավարարել որոշ շերտերի կարիքները եւ կա որոշ խավի դժգոհությունը. «Եվ հետո, քաղաքացիական շարժումը խոսում է հասարակության հասունացման մասին»: Այս մասին «Հայելի» ակումբում հարցին՝  իշխանությունից ո՞ր հատվածն է դժգոհ՝ նա պատասխանեց. «Դժգոհ է այն հատվածը, որն ընտրությունների ժամանակ ձայն չի տվել իշխանությանը»:

Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը չհամաձայնեց նրա հետ, որ ընդդիմությունն այստեղ որեւէ դեր ունի, որովհետեւ շինթույլտվությունները ընդդիմությունը չի տալիս, որոշումները ընդդիմությունը չի կայացնում:

Մանվել Բադեյանի խոսքերով՝ «Եթե դուք կարծում եք, որ բունտը կարող է ինչ-որ հարց լուծել՝ սխալվում եք: Տրանսպորտի համար քաղաքացիական շարժումը բունտի նման չէր, մարդիկ իրենց արդար կարծիքն էին հայտնում: Բայց ես կարծում եմ, որ ուշ թե շուտ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է: Ամեն բան ունի իր արժեքը»: Անուշ Սեդրակյանը գտնում է, որ եթե մարդիկ արտագաղթում են, դա արդեն սոցիալական բունտի տեսակ է: Մանվել Բադեյանն էլ խորհուրդ տվեց բառարան բացել եւ կարդալ բունտ բառի նշանակությունը. «Բունտը միշտ արյունալի է: Բունտն ապօրինի է եւ եթե դուք կողմ եք բունտին, դուք հրահրում եք ապօրինության»:

Մանվել Բադեյանը բացատրեց, որ քաղաքական ուժերը միշտ աշխատում են գալ իշխանության, իսկ քաղաքացիական հասարակությունն  ուզում է բարելավել հասարակությունը: Դրանք ծայրահեղ ուժեր են:

Խոսելով սպասվող «թեժ աշնան» մասին՝ ՀՀԿ պատգամավորն ասաց, որ արդեն քանի տասնամյակ է՝ լսում է այդ թեժ աշունների մասին. «Ձեր ասածը հարաբերեք ձեր հնարավորությունների հետ»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Մանվել Բադեյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031