Օգոստոսի 24-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի, նստատեղի և վերջույթների հետին մակերեսային պատռված և այրված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վայք քաղաքում գործող մի գազալցակայանի աշխատակից, 1986 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Պարզվել է, որ Արթուր Ա.-ն վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 09.20-ի սահմաններում, նշված գազալցակայանում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա լիցքավորելու ընթացքում` ավտոմեքենայի գազաբալոնի պայթելու հետևանքով:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն