Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեծ քիմիայի հետ կապված դժվարություններ ունենք».Ռադիկ Մարտիրոսյան

Օգոստոս 26,2013 12:41

«Քիմիան եղել է Հայաստանի զարգացած ուղղություններից մեկը, որն էապես նպաստել է տնտեսության զարգացմանը: Ցավոք, այսօր տնտեսության զարգացումը այդ ասպարեզում շատ ցածր է եւ մենք նույնիսկ չենք կարող հասնել այն մակարդակին, որ ունեցել ենք մինչեւ անկախության ճանաչումը»,-այսօր այս մասին քիմիայի գծով միջազգային գիտական կոնֆերանսի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Քիմիայի գծով միջազգային խոշոր գիտական կոնֆերանսն անցկացվելու է օգոստոսի 25-ից 29-ը Խրոնինգենի համալսարանի (Նիդերլանդներ), Երեւանի պետական համալսարանի եւ Բիոտեխնոլոգիայի ինստիտուտի աջակցությամբ, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած աշխարհահռչակ լավագույն գիտնականները:
Գիտաժողովը բաղկացած է համապարփակ ծրագրից, որը ներառում է 19 հրավիրված գիտնականների դասախոսություններ:
Ըստ Մարտիրոսյանի` տնտեսության այդ ճյուղը պետք է Հայաստանում զարգանա, հատկապես փոքր կշիռ ունեցող նյութերի` դեղագործության, հազվագյուտ նոր նյութերի ստեղծման քիմիան, որը եւս շատ կարեւոր է: «Մենք խոսում ենք գիտության զարգացման, բայց գիտության դերը տնտեսության զարգացման ասպարեզում մեր հանրությունը շատ լավ չի տեսնում: Այս տեսակ միջոցառումները նպաստում են այդ տեսակ խնդիրների լուծմանը: Առաջին` երիտասարդները ծանոթանում են քիմիայի կարեւորագույն ուղղություններին: Ամենաթարմ գիտելիքը մարդն է, ով այդ գիտելիքը տանում եւ ներկայացնում է այսպիսի գիտաժողովներին եւ երկրորդը`մեր գիտնականները ներկայացնում են մեր լաբորատորիաներում, ինստիտուտներում ստացած արդյունքները, որը ցույց է տալու, թե դրանք ինչ մակարդակի են եւ այս զեկուցումների արդյունքում ստեղծվում են նոր գիտական կապեր»,-ասաց Մարտիրոսյանը, հավելելով, որ այսօր մենք մեծ քիմիայի հետ կապված ունենք դժվարություններ. «Մեծ քիմիան պահանջում է մեծ քաշի, բեռների տեղափոխում, նյութերի ձեռքբերում, ստացած արդյունքների արտահանում եւ սա ընդհանրապես ձեռնտու չի մեզ: Ավելի լավ է փոքր քիմիան, որն այդպիսի դժվարություններ չունի, բայց արժեքը նրա շատ ավելի մեծ է»:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն էլ նշեց, որ կոնֆերանսը հնարավորություն կտա երիտասարդներին հանդիպել եւ շփվել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան եկած իրենց գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել եւ ձեռք բերել նոր գիտելիքներ:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031