Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչվրացալեզու դպրոցները Վրաստանում»

Օգոստոս 26,2013 12:12

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի «Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրի համակարգող* Նինո Ռևիշվիլին:

Կարո՞ղ եք պատմել, ինչ պետական ծրագրեր են իրականացվում այսօր երկրի հայկական դպրոցներում և ընդհանուր, ինչպիսի՞ն է նախարարության քաղաքականությունը հայկական դպրոցների նկատմամբ, ի՞նչ խնդիրներ կա լուծելու այս դպրոցներում:

– Հիշեցնեմ, որ նախարարության և համապատասխանաբար ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի քաղաքականությունը ևս, ոչվրացական դպրոցների նկատմամբ նույնն է: Մենք աշխատում ենք ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական և ռուսական դպրոցներում: Այս ուղղությամբ մեր կենտրոնը իրականացնում է երկու մեծ ծրագիր, որոնք են – «Վրաց լեզու ապագա հաջողության համար» և «Սովորեցնենք վրացերեն, որպես երկրորդ լեզու»: Այս երկու ծրագրի հիմնական նպատակն է հեշտացնել ոչվրացալեզու աշակերտների և ուսուցիչների ուսումնական գործընթացը, օգնել աշակերտներին և ուսուցիչներին առաջարկել նոր մեթոդներ:

Առաջին ծրագրի շրջանակներում («Վրաց լեզու ապագա հաջողության համար») մենք աշխատում ենք բոլոր ոչվրացական դպրոցներում, այդ թվում կա 117 հայկական դպրոց: Այստեղ աշխատում է առնվազն մեկ ուսուցիչ, վրացալեզու ուսուցիչ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է երիտասարդ մանկավարժներին և օգնական-մանկավարժներին պատրաստել, նրանք անցնում են երկարաժամկետ ուսուցում երեք մոդուլի ուղղությամբ: Դրանք են. Մասնագիտական հմտություններ, դասարանի ղեկավարում, երեխաների հետ շփում, երկրորդը՝ վրացերենը որպես երկրորդ լեզվի յուրահատկություն, երրորդը՝ հանդուրժողականություն և մշակութային բազմազանություն: Այս գիտելիքով զինված նրանք գնում են, հիմա բացի դրանից ընթացակարգերով չեմ խոսի, բայց մարդկանց ճանաչելու և ընտրելու բավական երկար ընթացք է, այնպես որ նրանք որոշակի գիտելիք ունեն: Տեսական և գործնական հմտությունները մենք ենք զարգացնում և ուղարկում դպրոցներ: Այս ուսուցիչները աշխատում են տեղի ուսուցիչների հետ: Կարևոր է, որ նրանք ոչ միայն աշխատում են երեխաների հետ, այլև օգնում են տեղի ուսուցիչներին, որպեսզի վերջիններս ավելի լավ ուսուցանեն երեխաներին վրաց լեզու: Սա նշանակում է, որ նրանք կիսվեն որոշակի մեթոդներով, սովորեցնեն այն ամենը, ինչը նոր և ակտուալ է կրթության մեջ: Նրանց պարտականությունների մեջ է մտնում նաև ոչ պաշտոնական գործունեություն, ինչպես գիտեք, ուսուցիչների մեծամասնությունը երիտասարդներ են, համապատասխանաբար նրանք ավելի շատ ժամանակ, ցանկություն, մոտիվացիա և ունակություն ունեն, որպեսզի դպրոցում անցկացնեն ավելի շատ ոչ պաշտոնական միջոցառում – կլինի դա էքսկուրսիա թե ուսումնական նախագիծ կամ ցանկացած այլ տիպի խմբային հանդիպում: Նրանք նա աշխատում են ուսուցիչների հետ, սակայն ելնելով այն բանից, որ ուսուցիչների մասնագիտական աճի պատրաստակամությունը այդքան էլ բարձր չէ, այս ծրագրի շրջանակներում, օգնական ուսուցիչները աշխատում են աշակերտների հետ: Իսկ ուսուցիչների հետ անմիջականորեն դասի ընթացքում:

Ինչ վերաբերում է երկրորդ ծրագրին, նրա շրջանակներում մենք ընդունում ենք սերտիֆիկացված, որակավորված ուսուցիչների, որոնք ունեն վրաց լեզվում և գրականությունում ձեռք բերած սերտիֆիկատ և վրաց լեզու դասավանդելու առնվազն երկու տարվա փորձ: Մենք ունենք մոտավորապես մինչև 85 ուսուցիչ, որոնք նմանապես աշխատում են ոչ վրացալեզու դպրոցներում: Սակայն նրանք ունեն ոչ միայն ուսուցչի, այլ ուսուցիչ-փորձագետի կարգավիճակ: Նրանք աշխատում են տեղի թեմում: Տեղի ուսուցիչների համար անցկացնում են ոչ միայն դասեր, այլ նաև ուսուցումներ և մասնագիտական դասընթացներ: Նրանց պարտականության մեջ է մտնում ոչ ֆորմալ միջոցառումների անցկացում,բայց ոչ միայն դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար, այլ նաև թեմի յուրաքանչյուր հետաքրքրված անձի համար, ով ցանկանում է սովորել վրաց լեզու: Այս մարդը այնտեղ է, որպեսզի անշահախնդիր աշխատի նրանց հետ և սովորեցնի վրաց լեզուն:

Երկու ծրագրի ուսուցիչներն էլ շատ ակտիվ մասնակցում են «Վրացերեն լեզվի տներ»-ի աշխատանքում, գիտեք որ այսպիսինը ինն է վրացալեզու շրջաններում: Զ. Ժվանիայի անվան դպրոցի ենթակայության տակ է, բայց հենց մեր ուսուցիչներն են այնտեղ կազմում հիմանական ուժը: Երկրորդ ծրագրի շրջանակներում մենք նաև իրագործում ենք տարբեր տեսակ միջոցառումներ- «Ամառային դպրոցներ», որը շատ կարևոր է այս մշակութային բազմազանությամբ կիսվելու համար: Ես կարծում եմ սա աննախադեպ և բավական մասշտաբային ծրագիր է, որտեղ վրացի, հայ և ադրբեջանցի երեխաները միասին, մեկ ճամբարում են: Սովորում են, խոսում են վրացերեն և ունեն ոչ միայն լեզուն վարժեցնելու հնարավորություն, այլ նաև հենց այս հանդուրժողականությունն ու բաց լինելու ունակությունը մշակելու հնարավորություն: Ավելացնեմ նաև, որ մեր կենտրոնն աշխատում է դասագրքերի վրա: 2010 թվականից սկսվել է աշխատանքը այս դասագրքերի վրա: Առաջին փորձը, 2000 թվականին «թավթավիի» տեսքով վրաց լեզվի ուսուցման գրքի մշակումն էր, սակայն «թավթավիի» փորձարկման ժամանակ հայտնված որոշ թերությունները փորձագետները ի նկատի ունեցան և մշակվեց նոր, ազգային ուսումնական ծրագրի համաձայն, 12 դասարանի հաշվարկված վրա վրաց լեզվի ուսուցման դասագիրք:
Սա միայն դասագիրք չէ: Սա հաղորդակցման մեթոդի հիման վրա կազմված դասագիրք է,որտեղ կա աշակերտի գիրք, աշակերտի տետր՝ պրակտիկ հանձնարարությունների համար, միևնույն ժամանակ ուսուցչի գիրք է և ամենակարևորը, որ կա աուդիո մաս: Հիմնականում, ինչպես ցույց տվեց հետազոտությունը, ոչ վրացալեզու աշակերտների խոսակցական լեզուն զարգացնելու համար, հենց լսելու և խոսալու մշակույթն է պետք զարգացնել:
Այս դասագրքի հետ մեկտեղ, մենք մշակել ենք համակարգչային խաղեր: Այս խաղերը բեռնված են «բուկի.ջի-ում»: Այն բաց է բոլոր դպրոցների և երեխաները ստացած գիտելիքի վրա հենվելով կարող են խաղալ, որպեսզի նրանց համար ավելի զվարճալի լինի այս ընթացքը և չլինի ձանձրալի, օտար, և նրանց համար լիովին ոչ պետքական լեզվի ուսուցման ընթացք:
Սա շատ հակիրճ, այն մեծ ծրագրի մասին, որը իրականացնում ենք վրաց լեզվի ուսուցման ուղղությամբ և ընդհանրապես ոչ վրացալեզու դպրոցների հետ աշխատելու ուղղությամբ: Երկու ծրագրի ընդհանուր բյուջեն 2013թ. կազմում է 4 143 703 լարի («Վրաց լեզուն ապագա հաջողության համար»- 2 707 900 լարի, «սովորեցնենք վրացերեն, որպես երկրորդ լեզու»- 1 435 803 լարի (օգոստոսի դրությամբ-խմբ)):

Մեկ բա՛ն բաց թողեցի:

Հիմնականում ինչի շուրջ խոսեցինք, սա պետական լեզուն ուսուցանելու խթանման ուղղությամբ էր: Բացի այս շատ կարևոր է հենց ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանումը, որովհետև սա էլ միջազգային հետազոտության համար հայտնի է, որ այն գիտելիքը, որը աշակերտը ստանում է մայրենի լեզվով, առավել արդյունավետ է ընկալվում, քան յուրաքանչյուր այլ, օտար լեզվով ստացած գիտելիքը: Այդ պատճառով կարևոր է մայրենի լեզվի ունակությունների հղկելը և զարգացումը: Հետագայում ուսման ընթացքում առավել լավ օգտագործելու համար: Այս ամենը հաշվի առնելով, 2010 թվականից ԵԱՀԿ-ի փոքրամասնությունների հարցերում հանձնաժողովի գրասենյակի հետ համագործակցելով իրականացվում է երկլեզու կրթական ծրագիրը: Մինչ այս փորձարկման փուլում էր և իրականացվում էր միայն 40 դպրոցում, բայց ընթացիկ ուսումնական տարվանից բոլոր ոչ վրացալեզու դպրոցներում արդեն կսկսվի 1-8 մակարդակի երկլեզու գրքերի արմատավորումը: ԵԱՀԿ-ի փորձագետների հետ կապով և գործընկերությամբ պլանավորում ենք նոր մոդուլների մշակում: Իհարկե, այստեղ շատ դժվար կլինի ասելը, որ հենց առաջին անգամից հեշտությամբ կներածվի այն, որովհետև առկա են որոշ խնդիրներ ինչպես ռեսուրսների, այնպես էլ ուսուցիչների որակավորման հետ կապված, սակայն աստիճանաբար ներմուծմամբ հնարավոր կլինի թերությունների հստակ նույնականացնելը, որպեսզի համապատասխան ծրագրերը հետագայում հստակ լինեն պլանավորված և իրականացված:

Դուք նշեցիք, որ հաճախ ուսուցիչները իրենց մասնագիտական ունակությունները բարձրացնելու ցանկություն չունեն: Ինչի՞ հետ եք կապում սա: Նաև նշեցիք, որ այն ուսուցիչները, որոնք աշխատում են տարածաշրջաններում, դպրոցական ծրագրով նախատեսված վրաց լեզուն ուսուցանելուց բացի, նաև այլ աշխատանք են տանում: Այս ուսուցիչների ընտրման ժամանակ հաշվի եք առնու՞մ տվյալ լեզվական փոքրամասնության լեզուների տիրապետման մակարդակը, որովհետև, երևի դժվար է այլ գործունեություն ծավալել, երբ չես տիրապետում բնակչության մայրենի և կոմունիկացիոն լեզվին:

– Ինչ կապված է ուսուցիչների շարժառիթությանը: Լիովին բնական է և յուրաքանչյուր մասնագիտության մեջ հանդիպում է, որ եթե չունեմ դրդապատճառ, ապա չեմ փորձում ինչ որ հավելյալ ներդրում ունենալ տվյալ գիտելիքի մակարդակի բարձրացման համար: Սա լիովին բնական է: Մինչ այս պետությունը շատ մեծ աշխատանք է տարել, բազմաթիվ ծրագրեր է պլանավորել ուսուցիչների սերտիֆիկացմամբ որոշ դրդապատճառներ ստեղծելու համար: Որպեսզի ուսուցիչը առհասարակ աճի, հղկվի և սա օգտագործի ուսուցման ընթացքում: Ելնելով նրանից, որ բավական մասշտաբային էր սերտիֆիկացման ծրագիրը, մեր կենտրոնը ամենօրյա ռեժիմում իրականացնում էր բազմաթիվ ուսուցումներ ուսուցիչների համար, այդ թվում նրա համար, որպեսզի օգներ սերտիֆիկացման գործում: Համապատասխանաբար, մինչ այս հնարավոր չէր ոչ վրացալեզու դպրոցներին նույնատիպ օգնության ցուցաբերել: Այս ընթացքը (դրդապատճառի բարձրացում-խմբ.) իրականացվում է քայլ առ քայլ: Ինչպես գիտեմ, 2014 թվականից պլանավորվում է վրացերենը որպես երկրորդ լեզու ուսուցիչների սերտիֆիկացում, առաջին անգամ, համապատասխանաբար սա շատ բնական ընթացք է, երբ հայտնվում է որոշ շարժառիթ. օրինակ՝ սերտիֆիկացում անցնելուց հետո ես առավել լավ պայմաններ կունենամ, ի նկատի ունեմ ոչ միայն ավելի լավ աշխատավարձ, այլ տարբեր բոնուսներ, ուսուցիչն էլ առավել դրդված կլինի, որ այն սահմանափակ ժամանակը, որը նա ունի, գիտենք, որ տանում է մեծ աշխատանք, հատկապես ոչ վրացալեզու դպրոցներում, որպեսզի այդ ժամանակը տրամադրի սեփական մասնագիտական աճին և զարգացմանը: Նրանից հետո, երբ կսկսվի սերտիֆիկացման ընթացքը, կմշակվի համապատասխան ծրագրեր, որը կօգնի ուսուցչին այս գործընթացին պատրաստված հանդիպելու մեջ: Այս տեսակի օգնությունը նկատի ունի ոչ միայն կենտրոնացված ուսուցումներ, այլ նաև հենց այն տեսակի ուսուցումներ, որի մասին խոսեցինք – օգնական ուսուցչների և փորձագետ ուսուցիչների օգնությունը տեղում:

Երբ լինում է սերտիֆիկացված ուսուցիչների նույնականացում, գլխավոր պահանջը այն է, որ ուսուցիչը լինի սերտիֆիկացված տվյալ առարկայում և ունենա վրաց լեզուն ուսուցանելու փորձ: Իհարկե, ցանկալի է, որ թեկնածուն տիրապետի հայերեն կամ ադրբեջաներեն լեզվին, սակայն այսպիսի թեկնածուները շատ չեն:

Առհասարակ, այն մարդիկ, որոնք այս ծրագրում մասնակցելու ցանկություն են հայտնում, արդեն ճանաչում են տվյալ շրջանը: Շատ քիչ է այնպիսի թեկնածու, որը ընդհանրապես չի աշխատել հայալեզու կամ ադրբեջանալեզու միջավայրում: Յուրաքանչյուր թեկնածու շատ լավ է գիտակցում, թե ուր է գնում և համապատասխանաբար այս մշակույթին և տարրական ադրբեջաներենին կամ հայերենին նրանք տիրապետում են: Արդեն ընտրված թեկնածուներին, մասնագիտական հմտությունների որոշ ուսուցումների հետ մեկտեղ առաջարկում են նաև հայերեն և ադրբեջաներեն լեզվի դասընթացներ: Բացի այս, գիտեք, որ այս ծրագիրը իրականացվում է 2009 թվականից և նրանում ընդգրկված ուսուցիչները արդեն ազատ տիրապետում են լեզվին այն մակարդակի վրա, որ ոչ միայն կարող են շփվել տեղի ուսուցիչների հետ, այլ նաև մասնագիտական օգնության ցուցաբերել նրանց: Սակայն այստեղ պետք է նշեմ, որ այս դեպքում խոսքը այն ժամանակ է, երբ իրականացվում է «վրացերենի, որպես պետական լեզվի ուսուցման խթանում» ծրագիրը:
Պետք է բացատրվի, որ երևի շատ դժվար կլինի պետության համար, երկրի մասշտաբով այնքան մասնագետ գտնել, որը օրինակ, հայոց լեզվով բնագիտական գիտություններում որևէ առարկա կդասավանդի: Այստեղ խոսքը մեկ, երկու և երեք մասնագետի մասին չէ: Խոսքը այն մասին է, որ մարդ պետք է ոչ միայն լեզվին տիրապետի, այլ նաև առարկային: Այստեղ միանում է գործընկերության ծրագրերը: Օրինակ՝ հստակ գիտեմ, որ Վրաստանի և Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված է հատուկ հուշագիր, որի շրջանակներում հաշվի է առնված, այդ թվում նաև մասնագիտական ցանցի ստեղծում և մարզիչների փոխանակման այցեր: Անցած տարի ամռանը, այնպիսի դեպք էր, երբ եկել էին հայալեզու համապատասխան առարկաների դասընթացավարներ և տեղի ուսուցիչներին անցկացնում էին ուսուցումներ հայոց լեզվով, որպեսզի հայ գրականության և լեզվի ուսուցումը լինի պատշաճ: Նման դեպքում լիովին բնական է, որ բավական դժվար կլինի միայն պետության ռեսուրսներով, երկրի մասշտաբով, նման ուսուցումներ անցկացնել, այս խնդրին լիացնում է հենց նման տեսակի համագործակցությունը:

Հայտնի է, որ Վրաստանում չկա հաստատություն, որտեղ կատարվում է հայալեզու դպրոցների ուսուցիչների պատրաստում-վերապատրաստում: Միևնույն ժամանակ հայալեզու դպրոցներում ուսուցիչների միջին տարիքը 45-ից բարձր է: Նաև արդեն այսօր շատ հայալեզու դպրոցներում առարկաների մեծամասնությունը, մասնագետների բացակայության պատճառով վրաց լեզվով է դասավանդվում: Ինչպե՞ս է նախարարությունը մտադիր լուծել այս խնդիրը:

– Առհասարակ ուսուցչի տարիքը և դեֆիցիտի հարցը ոչ միայն ոչ վրացալեզու դպրոցներում, այլ նաև վրացալեզու դպրոցների համար նմանապես շատ խնդրահարույց է: Հարցերից մեկը, որը ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի պատվերով հետազոտում էր անկախ կազմակերպություններից մեկը (սոցիալ հետազոտության և վերլուծության ինստիտուտ- խմբ.), հենց նրա մասին էր, թե ինչ կարիքներ կան, Վրաստանի մասշտաբով, ուսուցիչների քանակի հետ կապված: Այդ պատճառով սա միայն ոչ վրացալեզու փոքրամասնության համար է խնդիր, այլ նաև մեծամասնության համար ևս խնդրահարույց հարց է:

Ինչ վերաբերում է հաստատությանը, որը պատրաստում է այս ուղղությամբ ուսուցիչների, գոյություն ունի, հնարավոր է, որ չկա պետական հաստատություն, բայց Թբիլիսիի պետական և Իլիայի անվան համալսարանում կա Տեմպուսի ծրագրով, եթե չեմ սխալվում, ֆինանսավորված ծրագիր, որի շրջանակներում մշակված է բակալավրի ծրագիր, որը պատրաստում է բազմալեզու կրթության ուսուցիչների: Սա նկատի ունի այն, որ ուսուցիչը ունակ կլինի տվյալ առարկան ուսուցանել երկու լեզվով: Վրացերեն գումարած մեկ այլ լեզու: Համապատասխանաբար, նման ծրագիր արդեն մշակված է և ներարկվում է, եթե չեմ սխալվում այս տարվանից: Բացի այս, մշակման շրջանակներում կա մագիստրական ծրագիր, որը նմանապես բազմալեզու ուսուցիչների ապագա մասնագիտական աճի համար է հաշվարկված: Համապատասխանաբար սա արդեն իրականացվում է: Սա, իհարկե, մասշտաբային ծրագիր չէ, սակայն եթե կլինի ուսուցիչների հետաքրքրվածություն, ակնհայտ է նրանք կունենան հնարավորություն, որպեսզի միանան այս ծրագրին: Բացի այս պետությունը պատրաստ կլինի ուսուցչին առաջարկելու տարբեր տեսակի թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ ուսուցում-ծրագրեր նրանից հետո, երբ կստեղծվի որոշակի, փոքրամասնությունների ուսուցիչների մասնագիտական զարգացման, սխեմա և ճանապարհ, թե ինչպես և ինչի համար պետք է զարգանան: Այսպիսով, պետությունը այս ուղղությամբ արդեն կատարել է որոշակի քայլեր:

Բազմալեզու կրթության նպատակը հենց այն է, որ մարդ, որը ինչ-որ լեզվով արդեն գիտի, օրինակ, ֆիզիկա և հավելյալ գիտի երկու լեզու, կարողանա ձևավորվի որպես ֆիզիկայի ուսուցիչ, որը ոչ վրացալեզու միջավայրում երկու լեզվի օգնության միջոցով կկարողանա տվյալ առարկան դասավանդել:

 Բայց սա պետական ծրագիր չէ՞:

– Սա իրականացնում է համալսարանը: Սակայն այն կարող է համարվել պետական ծրագիր, նրանից ելնելով, որ Վրաստանի օրենքը «Ընդհանուր կրթության մասին» ճանաչում է տերմինը -բազմալեզու կրթության ուսուցիչ: Համապատասխանաբար, քանի որ օրենքը ճանաչում է այս տերմինը, նա նման տեսակի ուսուցիչների համար կմշակի նաև հատուկ ծրագրեր՝ աջակցման և զարգացման համար: Եվս մեկ անգամ կկրկնեմ: Սա մի այնպիսի հարց է, որը երևի մեկ կամ երկու տարվա ընթացքում չի լուծվի: Որովհետև այլ ուսուցիչների նման թե տարբերությամբ, ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչերին հատուկ օգնություն է հարկավոր, ինչպես առարկայական, այնպես նաև լեզուն ուսուցանելու ուղղությամբ: Նույն ինքը, եթե փոքրամասնությունների ներկայացուցիչներին վստահենք, մեր կենտրոնում վստահ շատ չեն գնահատող մասնագետները, մայրենի լեզվի տեսանկյունից էլ մասնագետին հարկավոր է լուրջ օգնություն, որովհետև այստեղ էլ չկա այն ակադեմիական լեզուն, որով ցանկալի է, որ երեխաները խոսեն: Սա շատ բարդ հարց է: Երբ մեկ լեզվով երեխային սովորեցնում ես առարկան, սա շատ բարդ ընթացք է, իսկ երկու լեզվով ուսուցումը շատ մեծ զգուշություն և վարպետություն է պահանջում: Համապատասխանաբար, սա վստահ այն ծրագիրը չէ, որը մեկ և երկու տարվա ընթացքում բացարձակապես փոքրամասնությունների բոլոր ուսուցիչներին վարժ մասնագետների կվերածեր, բայց ամեն դեպքում մշակված է որոշ տեսություն, որի համաձայն հնարավոր է դանդաղ, դեռ սկզբնական, այնուհետև բարձր աստիճանների որոշակի ծրագրեր մշակվեն ուսուցիչների համար, թե ինչպես նրանք կարողանան նման կերպ ուսուցանել:

Ընդհանրապես ինչու՞ է հարկավոր բազմալեզու կրթությունը և ինչու՞ է հարկավոր, որ երեխաները հայերենի հետ մեկտեղ նաև վրացերեն սովորեն օրինակ՝ հենց ֆիզիկան: Սա բոլոր երկրներում այսպես է, ոչ միայն Վրաստանում: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այն դեպքում, եթե չեն տիրապետում պետական լեզվին բարձր մակարդակով, միշտ ավելի վատ վիճակում են, այսինքն` չեն կարող մրցակցել ազգային մեծամասնության ներկայացուցիչների հետ: Համապատասխանաբար, որպեսզի այս տարբերությունը առավելագույն կեպով նվազի, պետք է նվազի ոչ միայն այն ճանապարհով, որ ֆիզիկա ուսուցանենք բարձր մակարդակի վրա, այլ այնպես որ ֆիզիկա սովորեցնենք վրացերեն: Ասենք, եթե պատրաստենք հայալեզու ֆիզիկայի մասնագետի, հայոց լեզվով, նա աշխատանքի գտնելու նվազագույն հնարավորություն կունենա: Նա կկարողանա աշխատել միայն և միայն հայալեզու դպրոցում: Զրկված կլինի առավել շատ հնարավորություններից: Հենց այս պատճառով էլ անպայման է այս տեսակի երկլեզու ուսուցման ներարկումը:

Հայտնի է, որ շատ դպրոցներում, առարկաները որոնք պետական ուսումնական ծրագրի համաձայն պետք է ուսուցանվի հայոց լեզվով- փաստորեն ուսուցանվում է այլ- վրաց լեզվով կամ ռուսերեն: Ունե՞ք արդյոք տեղեկություն, երկրի մասշտաբով հայալեզու դպրոցներում և բաժիններում որ առարկաների ուսուցիչների «դեֆիցիտ» կա արդեն այսօր:

– Անցկացված հետազոտության շրջանակներում («ուսուցիչների առկա և հարկավոր քանակների միջև հավասարակշռության հետազոտություն»- սոցիալական հետազոտության և վերլուծության ինստիտուտ 2012թ.- խմբ.)գիտեմ, որ նրանց միջև նաև ուսուցիչների դեֆիցիտն էր ըստ շրջանների, այդ թվում այն շրջանների, որտեղ ոչ վրացալեզու դպրոցներ նմանապես կան: Սակայն ես հիմա իսկապես հստակ չեմ հիշում, առարկաների համաձայն որ ուղղությամբ էր դեֆիցիտ: Հենց այդպես մանրամասն ես չեմ հիշում, ես չեմ ուսումնասիրել այս հետազոտությանը- վրացալեզու դպրոցներ են թե ոչ վրացալեզու, սակայն երբ հետազոտության մեջ տրված է, օրինակ Մառնեուլի շրջանը, այնտեղ հայտնի է հիմնականում ադրբեջանալեզու դպրոցներ են: Ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիում հիմնականում ոչ վրացալեզու դպրոցներ են: Համապատասխանաբար, այս հետազոտության շրջանակներում հնարավոր է քիչ թե շատ նույնականացնել, թե որտեղ ինչ մասնագետի պակաս կա: Առհասարակ ամբողջ երկրի մասշտաբով ուսուցիչների պակաս է զգացվում և սա խնդիրը ներկայացնում:

Արդյո՞ք չի պլանավորվում մանկավարժական ինստիտուտի կամ բաժնի վերականգնում, որտեղ ցանկացողը հնարավորություն կունենա ուսուցչի որակավորում ստանալ այս կամ այն մասնագիտության մեջ: Այսինքն վրացալեզու ուսուցիչները նմանապես չունե՞ն պետության կողմից ապահոված մասնագիտական կրթության ստանալու հնարավորություն:

– Ինչպե՞ս ոչ: Պետական համալսարանը ունի, Իլիայի անվան համալսարանը, Գորիի համալսարանը, Բաթումիի, Քութաիսի համալսարանը ունի նաև Ախալցխայի համալսարանը: Սա վեց համալսարան է, որտեղ հստակ գիտեմ, որ կա մանկավարժական բաժին:

Վրացալեզու՞:

– Վրացալեզու: Գումարած այն բազմալեզու ծրագրերը երկու համալսարանում և որքան գիտեմ Ախալցխան նմանապես պլանավորում է միանալ այս ծրագրին: Օրենքի համաձայն, որպեսզի դառնաս ուսուցիչ, բավական է սերտիֆիկացում անցնելը, այնուհետև ինքը հոգա սեփական մասնագիտական զարգացման մասին: Բացի այս անմիջականորեն միայն մեր կենտրոնը ինչ առաջարկում է, այսինքն` ինչ պետությունն է առաջարկում ուսուցչին, այն է, որ բոլոր հանրային դպրոցների ուսուցիչներն ունեն հնարավորություն լիովին անվճար անցնելու ուսուցումներ, ինչպես առարկայական, նաև մասնագիտական ուղղություններով: Հնարավոր է սա լիովին բավարար չէ, որպեսզի բարձրագույն մակարդակով հղկվեն ունակությունները, բայց շատ լավ ուղեցույց է և օգնական ուսուցիչների համար: Հասկանան ինչ ուղղությամբ է նրանց հարկավոր աշխատել, ինչպես պետք է աշխատեն դասասենյակում, նաև իրենք իրենց վրա, որպեսզի առավել լավ ուսուցիչ լինեն:

2010թ. 110-րդ հայալեզու դպրոցը օպտիմալացման հետևանքով վերափոխվեց 103 հանրային դպրոցի հայալեզու բաժնի: Հայտնի է, որ 2011թ. այս բաժնի աշխատանքից ազատվել էր հայալեզու ուսուցիչների մեծամասնությունը: Դպրոցի վարչակազմի բացատրմամբ, նրանց աշխատանքից հեռացման պատճառն էր, թե իբրև նշված ուսուցիչները չէին բավարարում պետության չափանիշներին այս ոլորտում: Հետևաբար` հայկական բաժինը այսօր չունի հայալեզու մասնագետ և համապատասխանաբար ուսուցումը այնտեղ ընթանում է այլ լեզվով և ոչ հայերենով: Չնայած դրան, բաժինը կոչվում է հայալեզու: Որքանով է վերահսկվում ձեր կենտրոնի կողմից իրավիճակը հայալեզու դպրոցներում, որոնց թվում նաև այսպես կոչված բաժիններն են:

– Կոնկրետ այս փաստի մասին ես ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել, քանի որ ընդհանրապես կենտրոնի արտոնությունը չէ ուսուցիչների կադրային փոփոխությունների վերահսկումը և մոնիթորինգը: Սա միանշանակ Վրաստանի կրթության և գիտության նախարարության արտոնությունն է, մասնավորապես այսպիսի մոնիտորինգով զբաղվում է երկու ծառայություն: Սա վերլուծության և վերահսկման ծառայություն է և նախարարության ընդհանուր փորձաքննություն: Սակայն կնշեմ, որ օրենքով, նախարարությունը նմանապես քիչ է խառնվում տնօրինության գործերին, քանի որ դպրոցները աշխատում են հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակով և համապատասխանաբար մինչև գործը չի հասնի գանգատներին, նախարարությունը չի խառնվում այս հարցերին:

  

*) Նինո Ռևիշվիլին այս պաշտոնին աշխատում է 2013 թվականի հուլիսից, իսկ մինչ այդ, 2012-13թթ. նա զբաղեցնում էր Վրաստանի Կրթության և գիտության նախարարության տարրական կրթության զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031