Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայազն» կուսակցության հայտարարությունը՝ Կոմիտաս 5-ի վերաբերյալ

Օգոստոս 25,2013 23:24

Քաղաքացիական հանրությունը ևս մեկ անգամ միավորում է իր ջանքերը անարդարության և հանրային շահի դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ՝ տվյալ դեպքում Կոմիտաս 5 հասցեում, իր անօրինության և բնակիչների շահերի ոտնահարման տեսակետից աղաղակող, «կետային շինարարության» դեմ:
Ի պատասխան խաղաղ քաղաքացիական ընդվզման՝ իշխանությունը կիրառում է աննախադեպ և բացարձակապես չհիմնավորված ոստիկանական բռնություն: Մասնավորապես օգոստոսի 24-ին փողոցում ծեծի և նվաստացման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, իսկ մեկ տասնյակից ավել ակտիվիստներ «բերման ենթարկվեցին», իսկ իրականում, առևանգվելով, փոխադրվեցին ոստիկանական բաժանմունք:
«Հայազնը» մեծագույն համակրանքով է վերաբերվում Ազատ Քաղաքացու կամքը արտահայտող քաղաքացիական շարժումների հիմնական նպատակներին, և բազմաթիվ հայազնականներ այդ շարժումների ամենաակտիվ մասնակիցներն են: Պատահական չէ, որ օգոստոսի 24-ին ապօրինի առևանգվածների մեջ էր նաև «Հայազնի» վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
«Հայազն» կուսակցության վարչությունը իր բացարձակ զորակցություն է հայտնում մեր ընկերներին, ովքեր պատվով իրենց քաղաքացիական պարտքն են կատարում, և խստագույնս զգուշացնում է սեփական հանրությանը պատերազմ հայտարարած ուժերին, որ ցանկացած ապօրինություն կամ բռնության փորձ ստանալու են համապատասխան հավաքական պատասխան ողջ «Հայազնի» կողմից:
Վարչությունը նաև գոհունակություն է հայտնում Արմեն Մկրտչյանին՝ քաղաքացուն և հայ ազգային-հեղափոխականին վայել պահվածքի համար:
Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը:

«Հայազն» կուսակցության կենտրոնական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարկավոր է ողջ հանրությունը արձագանքի և ոչ հատ ու կենտ կուսակցություններ, այն էլ մեկ կամ
    երկու հոգով,՝ իրենց հիշեցնելու նպատակով: Բոլորը շատ լավ գիտեն, թե ում վրա է այդ արդարացի ըմբոստացման ողջ ծամրությունը, և կարիք չկա նշելու: Այսօտ հանցավոր համակարգը փլուզվում է,
    և շատերն են պատրաստ պաշտոն փախցնելու, բայց մինչ այդ գոնե ազնիվ եղեք ձեր խղճի առաջ,
    քանի որ երկրորդ կամ երրորդ ավազակաբուրգը երկիրը հաստատ կկործանի:

  2. Լևոն Մելքումյան says:

    Ինձ այնպես է թվում, թե պետությունը տոտալ պատերազմ է սկսել ժողովրդի դեմ:
    Պարզ է, ի հարկե, որ այս պատերազմում պետությունը չի հաղթելու, թեկուզ և միայն այն պատճառով, որ իր հաղթանակը իր մահն է միաժամանակ:
    Մի բան միայն ոչ մի կերպ չեմ հասկանում,- պետության գլուխ կանգնածները այդ տարրական բա՞նն էլ չեն հասկանում: Հնարավո՞ր է այդ աստիճան անհասկացող (тупой) լինել:
    Չնայած ստամոքսը հենց միայն այդ աստիճանի անհասկացող կլինի…

  3. Արմեն Հովհաննիսյան says:

    Հարգելի Մաքսիմ, պայքարի բեռը հաստատ ազատ քաղաքացու ուսերին է: Իմ համեստ կարծիքով դա միանշանակ նշված է: Այստեղ ասվում է, որ Հայազնը միանշանակ խրախուսում է անդամների մասնակցությունը քաղաքացիական շարժումներին: Չի մասնակցում, առանձին անդամներ են մասնակցում: Իսկ, երբ Ձեզ հատուկ խորաթափանցությամբ պարզեք, թե հատկապես ինչ աթոռի է հավակնում Հայազնը՝ անպայման իմաց տվեք, քանզի ինքս կցանկանայի դուրս գալ անտեղյակության խավարից:

    Արմեն Հովհաննիսյան, երկու հայազնականներից մեկը

  4. Maxim says:

    Արմեն Հովհաննիսյան, բարեկամս ,,ես համոզված եմ, որ Դուք էլ ինձ եք բարին կամենում,, եթե ես
    Ձեզ վիրավորեցի խնդրում եմ ներող լինեք: Իմ իսկական ոճը սա է, որով ես Ձեզ դիմում եմ, բայց
    այնքան խառնաշփոթ է ամեն ինչ, որ չեմ կարողանում զայրույթս զսպել: Մի՞ թե՛ մեր երկիրը այս
    վիճակում գցողներն էլ են՝ Հայ և պարծենում են առաջին քրիստոնիա երկիր ունենալով, Քուչակով,
    Նարեկացիով, Կոմիտասով, Խաչատուրյանով, Սևակով և ավերում մեր երկիրը: Ես համոզված եմ, որ
    նրանք նույնիսկ եղեռնի հիշատակի օրը լուրջ դեմքերով ծիծեռնակաբերդից իջնելուց հետո, շարունակում են իրենց խնջույքները, փոխադարձ գովեստի բաժակաճառերով, շալախոյով և ուզունդարայով ծաղկացնելով, մոռանալով նույնիսկ անմեղ զոհերին հիշել: Այս անառակաբարո
    իշխանությանը հակահարված տալու համար, հարկավոր է յուրաքանչյուր նորմալ մարդու մասնակցությունը: Ինձ ապշեցրեց օգոստոսի 24-ին կոմիտաս 5-ի դեպքերին մասնակցող՝ մայր ու դուստր՝ ,,որոնց չեմ ուզում անվանակոչել, քանի որ դրա իրավունքը իրենց կողմից չունեմ,, անձնուրաց պայքարը, երկու գեղեցիկ, կանացի Հայուհիները ոստիկանների ճանկերից փորձում էին
    ազարել գետին ընկածներին, և վերջապես մայրը այդ վայրագների կոպիտ ուժով տեղափոխվեց
    ոստիկանական բաժին: Այս մարդիք ինձ համար յուրովի Քուչակ ու Նարեկացի են, քանի որ պայքարում են ազգի արժանապատվությունը վերականգնել, որը երկրի մեծամեծերը խաշի հետ միասին լափել են և ուղեղները խաշակալել: Արմեն ջան, նպատակս մեր արագ համախմբվելն է, և
    միասին ազնիվ ու արդար երկիր ստեղծելը, նման երկրում ապրելը մի ուրիշ վայելք է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031