Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ես հիմա տեսնում եմ, որ այդ հաղթանակը հնարավոր չէ»

Օգոստոս 25,2013 23:17

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքների շարք է սկսել Երեւանում եւ կոչ արել քաղաքական ուժերին միանալ իրեն նույն հարթակում: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ հնարավո՞ր է «Հանրապետություն» կուսակցությունը միանա՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես այն կարծիքին եմ, որ ներքաղաքական այսօրվա եղած իրավիճակից ելնելով՝ նկատի ունեմ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ մարդկային, թե՛ իրավական, այդ ծանր վիճակից ելնելով՝ քաղաքական 1-2 ուժ կարող են միավորման հույս ներշնչել, այդ հույսով պտտվել Հայաստանով մեկ, ոտքի հանել ժողովրդին եւ լուրջ համախմբում ցույց տալ: Բայց այդ համախմբումը կբերի՞ հաղթանակի, թե՞ ոչ, կարո՞ղ է հասնել հաղթանակի: Եթե չեն կարող այդ համախմբմամբ հաղթանակի հասնել, դա ավելի մեծ հիասթափություն է բերում եւ արտագաղթի նոր ալիք է բարձրացնելու: Ես հիմա տեսնում եմ, որ այդ հաղթանակը հնարավոր չէ, որովհետեւ արտաքին քաղաքական պարամետրը Հայաստանի այսօրվա կյանքում դժբախտաբար ամենաորոշիչներից մեկն է եղել»:

Raffi-AramԱրամ Սարգսյանը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բռնած այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանելու: Նրա դիտարկմամբ՝ «2008-ի մարտի 1-ը ցույց տվեց, որ ժողովրդավարության դեմ ինքնաձիգով միշտ էլ կարող ես, իսկ ցանկացած իշխանություն գտնում է 10 մարդ, որը կկրակի այդ ժողովրդավարության վրա: Հետեւաբար այդ ուղին Հայաստանում փակվում է: Կան երկրներ, որտեղ այդպես չեղավ, օրինակ՝ Վրաստանում: Այնտեղ Շեւարդնաձեն 2 անգամ հրաման է տվել կրակելու, բայց ոչ պաշտպանության նախարարը, ոչ ներքին գործերի նախարարը զենք չգործադրեցին: Ես բացարձակ այն կարծիքին չեմ, որ Վրաստանի պաշտպանության նախարարն ավելի հայրենասեր մարդ է, քան Սեյրան Օհանյանը: Խնդիրն այստեղ այլ հարթության մեջ է՝ այդ ժամանակ քաղաքակիրթ աշխարհը աջակցում էր վրացական ընդդիմությանը, որովհետեւ քաղաքակիրթ աշխարհի եւ վրացական ընդդիմության մոտեցումները նույնն էին: Որովհետեւ քաղաքակիրթ աշխարհը տեսնում էր, որ այդ ընդդիմության՝ իշխանության գալով երկրում լուրջ համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու: Այդ ուժերը զգուշացրեցին համապատասխան օղակներին, որ ժողովրդավարության դեմ ուժ կիրառողը լուրջ ժողովրդավարական երկրներում պրոբլեմ է ունենալու եւ պատասխան է տալու դրա համար: Դա տեղի ունեցավ նաեւ Ուկրաինայում եւ եթե Սերժ Սարգսյանը չբավարարի Արեւմուտքի՝ առ այսօր իրեն տված վստահությունը եւ չստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանում էլ է նման բան սպասվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031