Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը՝ Amnesty International-ի զեկույցի մասին

Օգոստոս 25,2013 22:16

Amnesty International-ի Հայաստանում մարդու ազատություններին նվիրված զեկույցի մի քանի դրույթների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

Զեկույցում նշվում է, որ «Հայաստանի կողմից գրավյալ տարածքներ» արտահայտություն անողին սպառնում է «դավաճան» պիտակը: Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ անդրադարձը միանգամայն տեղին է և փաստարկված․ «Երբ արտգործնախարար եղած ժամանակ Վարդան Օսկանյանն «օկուպացված տարածքներ» արտահայտությունն արեց, նրա նկատմամբ լրատվական դաշտում իսկական գրոհ սկսվեց, դրանք սպառնալիքներ չե՞ն՝ ըստ Ձեզ»:

Իսկ ինչ վերաբերում է սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքին և ԼԳՏԲ կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ հալածանքին, ապա զրուցակիցը մեջբերեց DIY ակումբի օրինակը․ «Ակումբը հրկիզվեց, Parada ֆիլմի ցուցադրման դեմ բողոքի ակցիաները, երթի մասնակցիների նկատմամբ ոտնձգություները, ավելին՝ բռնություններ կատարողների նկատմամբ հովանավորությունն իշխանությունների կողմից ուղղակիորեն ցույց է տալիս այլ պատկեր, մանավանդ երբ որ արդեն միջնորդում էին գրավը՝ որպես խափանման միջոց փոխելուն։ Հետագայում էլ՝ հրապարակային իրենց դրական դիրքորոշումներն էին արտահայտում հրկիզողների և պայթեցնողների վերաբերյալ: Բռնության կոչեր կատարողների և բռնություն իրականացնողների գործողություններին իրավական գնահատական չտալը, պատասխանատվության չենթարկելը ես միանշանակ գնահատում եմ որպես այլ սեռային կողմնորոշման մարդկանց նկատմամբ ատելության առկայություն և հովանավորում իշխանության ներկայացուցիչների կողմից»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    փաստարկված է, հետո ինչ՞ :
    ինչ որ մեկը ասում է որ փաստարկված չէ՞:
    Արթուր, հելսիկիիից… դու ասում ես, դու ուրախանում քո տրամաբանական փայլատակումներից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031