Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիան համաձայն է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքը քիմիական զենքերի կասկածյալ տեղանքներ

Օգոստոս 25,2013 20:07

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Սիրիայի կառավարությունը համաձայնել է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքն այն տեղանքներ, որտեղ, ըստ կասկածների պահվում են քիմիական զենքեր, որոնք կիրառվել են Դամասկոսի արվարձաններից մեկում։

Սիրիայի կառավարությունն այս քայլին գնաց անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարեց, թե ՝՝շատ փոքր կասկած կա՛՛, որ քիմիական զենք է կիրառվել Սիրիայի կառավարական ուժերի կողմից։

Սիրիայի կառավարության ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ զորքերը մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում իրականացված հարձակման ընթացքում կիրառել են քիմիական զենք, որին զոհ է գնացել ավելի քան 3ՕՕ մարդ։

Սիրիայի կառավարությունը հերքում է այս մեղադրանքները եւ քիմիական զենք կիրառելու մեղքը համարում ՝՝ահաբեկիչներինը՛՛։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը շաբաթ օրը երեկոյան համաձայնվել են, որ քիմիական զենք կիրառելու մասին լուրերը հաստատվելու դեպքում իրենք տալու են ՝՝լուրջ պատասխան՛՛։

Սիրիայի տեղեկատվության նախարարը դրանից հետո հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի կողմից ռազմական որեւէ միջամտություն այստեղ ՝՝կբերի քաոս եւ որ Մերձավոր Արեւելքը դրանից հետո կայրվի՛՛։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031