ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա են գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին: Հոբելյանական տասներորդ մրցումներին մասնակցել է 2041 ընտանիք Երևանից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից: Նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք անցել է եզրափակիչ փուլ և մասնակցել գավաթի համար որոշիչ մրցումներին:
«Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլով: Վեց մարզաձևերում մասնակիցները պայքարել են տարիքային չորս խմբերով: Երևանի մարզական պատվիրակությունը 2078 միավորով, ընդհանուր թիմային հաշվարկով, գրավել է առաջին տեղը` արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին:
Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երևանի թիմին, գավաթը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետն իր հերթին, գավաթը փոխանցելով երևանյան մարզական թիմին, շնորհավորել է հաղթանակի առիթով և հույս հայտնել, որ հետագա տարիներին ևս Երևանի թիմը հաջող մրցելույթներ կունենա և կգրանցի բարձր արդյունքներ:
Կարդացեք նաև
«Շնորհավորում եմ մեր բոլոր ընտանիքներին «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթում պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու և գավաթը մայրաքաղաք բերելու կապակցությամբ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դուք կարողացաք բարձր պահել Երևանի պատիվը, ինչն իսկապես գնահատանքի է արժանի: Վստահ եմ, որ դուք օրինակ կծառայեք երևանյան մյուս ընտանիքներին ևս` առողջ ապրելակերպի խթանման ու մարզական կյանքի աշխուժացման առումով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն