Այս տարի «Մանկական Նոր ալիք-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից 9-ամյա էլինա Չոլախյանը հավաքելով 186 միավոր՝ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացրել է մրցույթի պաշտոնական կայքը: Մրցույթի հաղթող է ճանաչվել 12-ամյա Սոֆյա Տարասովան Ուկրաինայից: Նա մրցութային երկու փուլերի արդյունքներով հավաքել է 197 միավոր:
Շոուբիզնեսի ներկայացուցիչները կարծես թե վայելել են իրենց ամառային հանգիստն ու վերադարձել աշխատանքի: Դա են վկայում երգերը, որոնց նրանք արդեն հասցրել կամ պատրաստվում են ձայնագրել: Նրանցից մեկը Արմինկան է, ով պատրաստվում է նոր երգ ներկայացնել: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ավարտեցինք նոր երգիս ձայնագրության աշխատանքները)))) Սպասեք շատ շուտով!!!»:
NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ նոր երգ են ձայնագրում նաև Քրիստինե Պեպելյանը, Մարտ Բաբայանը եւ Հայկոն: Երգը կոչվում է «Лишь любовь»: Երաժշտությունը՝ Մարտ Բաբայանինն է, խոսքերը` ռուս հեղինակ Աննա Գալկինայինը:
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը սեպտեմբերի 19-ին Կիեւում հանդես է գալու համերգով՝ ուկրաինական նվագախմբի նվագակցությամբ, այս մասին հայտնել է Корреспондент.net-ը SOAD-ի ղեկավարը պահանջել է, որ ամբողջ սնունդը՝ առանց բացառության, լինի բնական եւ փաթեթավորվի էկոլոգիապես մաքուր նյութերով: Երաժիշտը հոգացել է նաեւ այն մասին, որ համերգից հետո չօգտագործված սնունդը փոխանցվի կարիքավորներին կամ բարեգործական կազմակերպություններին:
Կարդացեք նաև
Աշխարհահռչակ շանսոնյե, 89-ամյա Շառլ Ազնավուրի հետ պատահել է այն, ինչից վախենում են բոլոր արտիստները: Ֆրանսիական Նարբոն քաղաքում ելույթից հետո շանսոնյեին սուլել են, այս մասին հայտնել է Le Figaro-ն: Նման բան երգչի կարիերայում հազվադեպ է գրանցվել: Նա ստիպված է եղել դժգոհ հանդիսատեսի բացականչությունների ներքո լքել բեմը: Սկանդալը տեղի է ունեցել Նարբոնում, որտեղ հանրահայտ երաժիշտը ելույթ էր ունենում ֆրանսիական հայտնի երգիչ եւ Ազնավուրի երգերի հեղինակ Տրենեի 100-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում:
Տիգրանուհի Թասլակյան