Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց ռեսուրսային կենտրոնը սպառնացել են պայթեցնել

Օգոստոս 25,2013 14:15

Համացանցում վերջին օրերին Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպությանն ուղղված սպառնալիքներ են հայտնվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Լալա Ահարոնյանը նշեց, որ իրենք արդեն դիմել են ոստիկանություն` իրենց անվտանգությունն ապահովելու խնդրով:

«Մեզ հասցեագրված սպառնալիքներն ամենատարբեր բնույթի էին, սակայն հատկապես կցանկանայի շեշտել մեկը` այն, որ կազմակերպությունը պիտի պայթեցնեն և այլն: Մենք լուրջ ենք վերաբերվում այդ սպառնալիքին և ոստիկանությանը խնդրել ենք հետևել դրանց սոցիալական ցանցերում, որովհետև սա ահաբեկչական կոչ է կազմակերպության հանդեպ»,- ասաց նա:

Ահարոնյանին մտահոգում է նաև այն, որ իրենց կազմակերպությունը գտնվում է բնակելի շենքում, որտեղ կարող է վտանգ սպառնալ թե քաղաքացիներին, թե այն մարդկանց, ովքեր հաճախում են իրենց կազմակերպություն:

Հարցին, թե կարող են գոնե ենթադրել` ովքեր են սպառնալիքների հեղինակները, Ահարոնյանը պատասխանեց, որ իրենք որոշ մարդկանց արդեն առանձնացրել են: «Նախկինում մեր հասցեին ուղղված վիրավորանքներ են եղել, որոնց այդքան կարևորություն չէինք տալիս, հասկանում էինք, որ կարող են պատվիրված լինել, և չէինք ուզում ուշադրություն դարձնել, բայց այս վերջին երկու-երեք օրերին արդեն հստակ սպառնալիքներ ենք ստանում, այդ իսկ պատճառով մտածեցինք` ճիշտ կլինի դիմել համապատասխան մարմիններին»,- ասաց նա:

Կենտրոնի տնօրենը ենթադրում է, որ վերջերս օրակարգում հայտնված գենդերային հավասարության օրենքի հետևանքով ակտիվացել են որոշ խմբակներ, որոնք թիրախ են վերցրել կանանց կազմակերպությունները, ոչ միայն Կանանց ռեսուրսային կենտրոնը: Սպառնալիքները մեծ մասամբ հասցեագրված են կազմակերպությանը, սակայն երբեմն հասցեավորվում են նաև անհատները, նրանց թվում է և ինքը` տնօրենը: Նման ագրեսիվ գործողությունների պատճառներից մեկն, ըստ Ահարոնյանի, իրենց կազմակերպությունը սխալ ներկայացնելն է` իբր իրենք միասեռականության պրոպագանդա են անում:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031