Ոստիկանները հաղորդում են ընդունել «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանից՝ նախօրեին ոստիկանական մեքենայում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը, Արգիշտի Կիվիրյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանները կսպասեն հաղորդման առնչությամբ հետագա զարգացումներին և ըստ իրավիճակի կկողմնորոշվեն:
Ե.Վարոսյանը հայտնեց նաև, որ նախօրեին՝ ուշ գիշերը, Արգիշտի Կիվիրյանը հիվանդանոցից տուն է գնացել՝ թեև բժիշկները նրան խորհուրդ էին տալիս մնալ հիվանդանոցում, սակայն ծեծի հետևանքով գլխուղեղի ցնցում ստացած Ա.Կիվիրյանը հայտնել էր բժիշկներին, որ իրեն ավելի հանգիստ կզգա տանը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները՝ Մարիամ Սուխուդյանի