Հատվածներ քաղաքացիական ակտիվիստ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի Hayeli.am–ին տված հարցազրույցից:
– Փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը երկու անգամ հայհոյել է, շատ լկտի և կեղտոտ, սեռական բնույթի հայհոյանքներով դիմել է մեր 2 ակտիվիստ աղջիկներին՝ Լուսինե Գասպարյանին ու Տաթև Մայիլյանին: Իսկ ակտիվիստ Շողիկ Մելքոնյանին էլ քաշքշել էր և սարսափելի անպատկառ բառեր էր ասել: Աղջկան ասել է. «Դու լավն ես, դուրս գալիս ես, արի ես քեզ տանեմ ……. անեմ»: Փաստորեն, օգտվելով իր պաշտոնից և ուսադիրներից, այդ մեծահասակ տականքը երիտասարդ աղջկան այնպիսի անպատկառ բառեր էր ասել, որ նա լաց էր լինում:
– Դուք այդ ամենին ականատե՞ս եք եղել, թե՞օրիորդի պատմելով գիտեք:
– Ոչ միայն պատմելով՝ Տաթևին ասված հայհոյանքներն այսօր ձայնագրել ենք և շուտով համացանցում պետք է որ լինի:
Կարդացեք նաև
Կարեն Միքայելյան կոչվածը, որը նույնպես փոխգնդապետ է, մեկ մոտենում է մեզ ու շշնջում՝ տղաներ ես ձեզ հետ եմ, մեկ էլ ճչում է՝ բռնե՛ք նրան, բռնե՛ք նրան:
Ցավոք, նման ֆաշիստական խառնվածքով մարդիկ այսօր ներկայացնում են ոստիկանության դեմքը: Նրանք են ծեծում և խոշտանգում մարդկանց:
– Ձեր կտրուկ քննադատությունն ուղղված է բոլո՞ր ոստիկաններին, թե՞ կոնկրետ անձանց:
– Գիտեք, այսօրվա միջադեպի ժամանակ վատացել էր նաև կարմիր բերետավոր ոստիկաններից մեկը: Անունն ու պաշտոնը չեմ ուզում ասել, բայց նա հրաժարվեց կատարել իր աշխատանքը և առանձնացել էր: Նա վատ էր զգացել իրեն, և մեր ակտիվիստներից մեկը օգնել էր այդ ոստիկանին դուրս գալ քաշքշուկի միջից, ջուր էր տվել: Այդ տղան, որը սպա էր, ասաց. «Էլ չեմ կարողանում կանգնել, Մարտի 1-ի պատկերներն են աչքիս առաջ գալիս»:
Ոստիկանությունում կան նաև շատ նորմալ մարդիկ: Բայց կան նաև Արայիկ Պետրոսյանի և Կարեն Միքայելյանի պես սադրիչ սադիստներ, ովքեր հրահրում են մարդկանց և ամենայն հաճույքով կատարում են այդ անմարդկային արարքները:
– Պարո՛ն Խզմալյան, եթե դուք փակում եք Կոմիտասի պողոտան և կանգնեցնում երթևեկությունը, այդ դեպքում, Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անի ոստիկանությունը:
– Մենք պահանջ ենք ներկայացրել՝ դադարեցնել անօրինական շինարարությունը: Եթե այդ պահանջը կատարվի, մենք 1 րոպեի ընթացքում կբացենք պողոտան: Մենք 2 անգամ որոշեցինք փակել պողոտան, մի անգամ կարճատև, հաջորդ անգամ՝ ավելի երկար: Մեզ միացան բազմաթիվ քաղաքացիներ: Մեզ հետ էին Նախախորհրդարանի ներկայացուցիչները, «Ժառանգությունից» կային մարդիկ, մի պահ անգամ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը երևաց:
– Կիրո Մանոյանն է՞լ եկել Կոմիտասի պողոտան փակելու:
– Նա պատահաբար էր հայտնվել այդտեղ, բայց երբ բնակիչները սկսեցին հորդորել, ինքն էլ միացավ ու վիճաբանության մեջ մտավ ոստիկանների հետ: Հետո ես իրեն չտեսա: Վերադառնամ Ձեր նախորդ հարցին՝ մենք տեղեկություն ստացանք, որ ոստիկաննները մահակներով և վահաններով գալիս են մեզ վրա: Որոշեցինք, որ չարժի քաղաքացիներին ենթարկել այդ ռիսկին, և բացեցինք պողոտան:
Սա բողոքի ձև է, մենք իրավունք ունենք բողոքել: Մենք դիմում ենք բողոքի խաղաղ միջոցների, բացի փողոց փակելուց՝ կգտնենք նաև պայքարի այլ միջոցներ, բայց սա միայն սկիզբն է:
Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Սա այսօրվա ոստիկանի դեմքն է: Այսօրվա ոստիկանության գերակշիռ մասը համալրվում է թաղային խուժանների ու թերի միջանկյալ կրթությամբ մարդկանցով: Մեր թաղամասից երեք հոգի ոստիկանության ուժերում են ծառայում: Երկուսը սերում են կրիմինալ անցյալ ու համոզված եմ նաև ներկա ունեցող ընտանիքներից: Ոստիկանությունում պիտի ծառայեն իրավաբանական կրթություն ունեցող մարդիկ, որոնք ազատ ժամանակը ոչ թե խաշի ու խորովածի սեղանների շուրջ են անցկացնում, այլ սպորտ ակումբներում: Մարդ նողկանք է ապրում այսօրվա ոստիկանների արտաքինից` հաստափոր, հաստավիզ, կրիմինալի դեմքովու բառապաշարով, դուրս ընկած համազգեստով: Ավելի լավ է` մարդ հանձնվի գողի մեծահոգությանը, քան օգնության խնդրանով դիմի էդ տիպի ոստիկանին…
Ապրես Փիրուզ ջան:
Համամիտ լինելով Փիրուզի մեկնաբանության հետ, պետք է նշել, որ արսօրվա ոստիկանին անկախ իր
կամքից պարտադրված է կամ գործակցել, կամ էլ աչքերը փակել՝ թաղի խուժանի հանցագործ արարքի հանդեպ, քանի որ ընտրություններ կոչված խայտաթակության ժամանակ թաղի խուժանը իր
գործողություններով սերտ աջակցեց՝ թե՛ կաշառք բաժանելուն, կամ ավելի ճիշտ՝ ժողովրդին ևս հինգ տարով ստրկացման վավերացմանը, և թե՛ ընտրատարացքների և տեղամասերի օկուպացմանը:
Նման խայտառակություն չեմ կարծում, որ տեղի ունեցած լինի նույնիսկ հարևան թշնամի երկրում,
գուցե աֆրիկական մի քանի հետամնաց երկրներում դեռ հնարավուր է:
Այս ստոր գործարքով՝ այս տարվա փետրվարի 18-ին և մայիսի 5-ին ,,ընտրվածները,, պարտավորություն ունեն թաղի խուժանի առաջ, և 2008թ.-ի մարտի 1-ի գախտնի ցուցակները դեռ պահպանվում են: Այնպես որ հենց այս մասին է խոսքը, երբ ասում ենք՝ անառակաբարո համակարգ:
Նման համակարգում չեն կարող՝ Տիգրան Խզմալյանի նման մարդկանց ձայնը լսեն, ինչքան էլ, որ
տաղանդավոր և ազնիվ լինեն, որին ես չեմ կասկածում:
Իսկ խուժանը,՝ թալանչին, անասնական բնազդով ագահը,՝ իր շուրջը կհավաքի իր նմաններին:
Հոյակապ բացատրություն
Գյուղերում ինչքան անգործ երիտասարդներ կան անմակարդակ եվ առանց կրթության, դրանք բոլորը տեղավորվել են Երեվանի ոստիկանությունում: Դրանք թրիքից բացի ուրիշ բան չեն տեսել: Ինչ որ ասել են աղջիկների ականջներին պետք է նույնը ասվի իրեն կանանց, մայրերի եվ քույրերի ականջներին, այդ ժամանակ կհասկանան իրենց ստոր արարքների իմաստը: