«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը գիշերը տարածել է հաղորդագրություն, որ «քաղաքապետարանին դիմացի մայթից, Արարատ Հոթելի մոտ մի խումբ՝ մոտ տաս հոգի, հարձակվել են գիշերային նստացույցի մասնակիցներից Միհրան Մարգարյանի եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա, ծեծի են ենթարկել, սպառնացել են՝ ասելով, որ «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել», գողացել են Բաբկենի iPhone հեռախոսն ու անձնագիրը»։
Ակտիվիստները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:
Ոստիկանությունն էլ արդեն փնտրում է այդ հանցագործ հերերի հանցագործ որդիներին, դե կգտնեն էլի, մոտ ապագայում, երբ հավատանք որ փոխեն, և ունենանք ապահով Հայաստան: